Հնարավո՞ր է արդյոք ախտորոշել Ալցհեյմերի հիվանդությունը՝ նայելով աչքի ցանցաթաղանթին։ Հարցին պատասխանել են Օտագոյի (Նոր Զելանդիա) համալսարանի գիտնականները։ Նրանք կապ են գտել ցանցաթաղանթի վիճակի եւ Ալցհեյմերի հիվանդության միջեւ: Այս բացահայտումը կարող է նոր միջոց լինել հիվանդությունը վաղ փուլերում ախտորոշելու համար։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Ophthalmology ամսագրում։
Մասնագետները վերլուծել են 1972-ից 1973 թվականներին ծնված ավելի քան 865 մարդու ճանաչողական ունակությունները եւ ցանցաթաղանթի վիճակի վերաբերյալ տվյալները: Այս բոլոր պացիենտներին հետեւել են մինչեւ 45 տարի։
Հետազոտողները համեմատել են երեխաների մտավոր ունակությունները (IQ, մշակման արագություն, ընկալման մտածողություն եւ այլ չափանիշներ) երեխաների եւ մեծահասակների շրջանում: Ինչպես պարզվել է, ցանցաթաղանթի գանգլիոնային բջիջների եւ նյարդային մանրաթելերի ավելի հաստ շերտերը կապված են ավելի լավ ճանաչողական աշխատանքի հետ ինչպես երիտասարդ, այնպես էլ տարեց մարդկանց մոտ:
Իսկ ավելի բարակ ցանցաթաղանթ ունեցող մարդկանց մոտ նկատվել է մտավոր ֆունկցիայի նվազեցված արագություն։






