Սովորաբար պատվաստված մարդիկ նույնպես վարակվում են օմիկրոնով՝ այդ շտամի մի շարք առանձնահատկությունների պատճառով։ Նորվեգացի գիտնականները ներկայացրել են ամենատարածված նշանները, որոնք նկատվել են պատվաստվածների մոտ։ Նրանց նոր հետազոտությունը հրապարակվել է Eurosurveillance-ում։

Գիտնականներն ուսումնասիրել են հիվանդացության բռնկման դեպքը ռեստորանում սուրբծննդյան տոնը նշելուց հետո, որի 100 մասնակցից 81-ի մոտ օմիկրոն է հայտնաբերվել։ Ընդ որում՝ ներկաների մոտ 9 տոկոսը պատվաստված էր, եւ նրանց տվյալների վերլուծությունը հեղինակներին հնարավորություն է տվել պարզել շտամի գլխավոր ախտանշանները լրիվ պատվաստված մարդկանց մոտ։

Այսպես, ամենատարածվածն են եղել հետեւյալ ախտանշանները.

  • հազը,
  • հարբուխը,
  • հոգնածությունը,
  • կոկորդի ցավը,
  • գլխացավը,
  • մկանային ցավերը,
  • տենդը,
  • փռշտոցը։

Որոշ պացիենտների մոտ նկատվել է նաեւ ախորժակի վատացում, կորել են համն ու հոտը, դժվարացել է շնչառությունը։ Անհամեմատ ավելի քիչ տարածված են եղել որովայնի ցավերը։