Որոշ մթերքներ առաջին հայացքից կարող են անվնաս թվալ, սակայն իրականում դրանք շատ վտանգավոր են եւ նպաստում են քաղցկեղի զարգացմանը։ Այս մասին զգուշացնում է Gut Health Clinic-ի սննդաբան Ջոզի Փորթերը:

Ֆերմենտացված մթերքները եւ որոշ խմիչքներ, այդ թվում՝ տոֆուն, գինին եւ պանիրը, արտադրվում են վերահսկվող մանրէային աճի ճանապարհով, ասել է նա: Դրանք որպես ավելի առողջարար են գովազդվում, բայց բաղադրիչները, որոնք կարող են օգտագործվել ֆերմենտացման ընթացքում, կարող են մեծացնել ստամոքսի քաղցկեղի առաջացման վտանգը: Այդ վտանգը 9 տոկոսով ավելանում է ամեն օր օգտագործվող աղի մեջ պահածոյացված բանջարեղենի յուրաքանչյուր 20 գրամով:

«Տոֆուի եւ սոյայի մածուկներում պարունակվող աղը կամ որոշ քիմիական նյութերը, որոնք առաջանում են ֆերմենտացման արդյունքում, կարող են կարեւոր դեր խաղալ ստամոքսի քաղցկեղի առաջացման գործում»,- ասել է մասնագետը:

Ֆերմենտացված մթերքների չափավոր օգտագործման դեպքում դրանք բարենպաստ ազդեցություն կունենան օրգանիզմի վրա՝ պարունակվող այլ սննդանյութերի շնորհիվ, նշում է մասնագետը: Օրինակ՝ օգտակար են կեֆիրում պարունակվող կալցիումն ու պրոբիոտիկները։