BA.2-ը համարվում է ամենավտանգավորն ու վարակիչն օմիկրոնի շտամի բոլոր ենթատեսակներից: Ինչպես հայտնում է Միացյալ Թագավորության Առողջապահության անվտանգության գործակալությունը (UKHSA), այս տեսակն ավելի արագ է տարածվում եւ կարող է ավելի մեծ վտանգ ներկայացնել վարակվածների համար:

Ճապոնացի հետազոտողների խոսքով՝ այս տարբերակը կարող է նաեւ ավելի լուրջ հիվանդություններ առաջացնել։ 

Որո՞նք են BA.2-ի բնորոշ ախտանիշները․

Կոկորդի քերոց

Թեթեւ մկանացավ

Ծայրահեղ հոգնածություն

Չոր հազ

Գիշերային քրտնարտադրություն

Քթի փակվածություն

Գլխացավ

Միալգիա (մկանային ցավ)

Ախորժակի կորուստ

Փորլուծություն