«ՄԻՍիՍ» Ազգային հետազոտական ​​տեխնոլոգիական համալսարանի (Ռուսաստան) գիտնականներն անոմալիաներ են հայտնաբերել կորոնավիրուսային վարակ տարած մարդկանց ուղեղում։ Այս մասին հայտնում է «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանը՝ վկայակոչելով համալսարանի մամուլի ծառայությունը:

Գիտնականները շեղումներ են հայտնաբերել փորձարկվողների գրեթե 80 տոկոսի մոտ։ Գիտական ​​աշխատանքն իրականացրած փորձագետների կարծիքով՝ ստացված արդյունքները համընկնում են COVID-19-ով հիվանդների մոտ նյարդաբանական խանգարումների առկայության վարկածի հետ։ Այս տվյալները կարող են հաստատվել նաեւ էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի օգնությամբ:

Գիտնականները հույս են հայտնել, որ այս մեթոդը կարող է օգտագործվել վիրուսային վարակից հետո գլխուղեղի ախտորոշման եւ հետազոտման ժամանակ։