Իմունաթերապիայի պեմբրոլիզումաբ դեղամիջոցը կարող է օգնել մահաբեր քաղցկեղի ռեցիդիվների դեմ թերապիայում։ Այսպիսի եզրահանգման են եկել Ցինցինատիի համալսարանի (ԱՄՆ) հետազոտողները։ Հետազոտության եզրահանգումները հրապարակվել են Clinical Cancer Research ամսագրում։

Ավելի վաղ պեմբրոլիզումաբը, որն արտադրվում էր Keytruda անվանմամբ, օգտագործվում էր քաղցկեղի, ներառյալ գլխի եւ պարանոցի շրջանների քաղցկեղի իմունաթերապիայում։ Այդ դեղամիջոցը խթանում է իմունային համակարգի աշխատանքը եւ օգնում նրան ավելի արդյունավետ գրոհել քաղցկեղային բջիջների դեմ։ Պեմբրոլիզումաբի կիրառման այս եղանակը էական բարելավում է գրանցել պացիենտների 20 տոկոսի մոտ։

Նոր հետազոտությունում գիտնականները փորձել են հասկանալ, թե հնարավոր է արդյոք այդ դեղն օգտագործել քաղցկեղի կրկնման դեպքերը կանխելու համար։ Բուժման նախորդ մեթոդների օգնությամբ, որոնք ներառում էին քիմիաթերապիան, վիրաբուժությունն ու այլ միջոցներ, օնկոլոգիական հիվանդության վերադառնալու վտանգը մոտ 30-50 տոկոս էր։

Նոր հետազոտության արդյունքները ցույց են տվել պեմբրոլիզումաբի արդյունավետության բարձր մակարդակ։ Շատ փորձարկվողների մոտ ուռուցքներն անհետացել են նույնիսկ առաջին չափաբաժնից հետո։ Պացիենտների այն խմբում, որտեղ դեղամիջոցն սկսել է աշխատել մինչեւ վիրաբուժական միջամտությունը, վիճակագրությունը ցույց է տվել հիվանդության կրկնման 100 տոկոսանոց բացառում։ Բացի այդ, պեմբրոլիզումաբը մինչեւ վիրահատությունն ուռուցքները ոչնչացրել է պացիենտների 50 տոկոսի մոտ. այս տվյալներն անհամեմատ ավելի լավն են, քան նրանք, որոնք ստացվել էին նախորդ հետազոտությունների ընթացքում։