Արյան երկրորդ խումբ (A) ունեցող պացիենտներն ամենից շատ են ենթակա COVID-1-ի ծանր ընթացք ունենալու եւ դրանից մահանալու վտանգին։ Այսպիսի եզրահանգման են եկել Առողջապահության ոլորտի հետազոտությունների Ազգային ինստիտուտի (NIHR) ամերիկացի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS Genetics-ում։
Գիտնականներն ուսումնասիրել են արյան ավելի քան 3 000 սպիտակուց՝ պարզելու համար, թե որոնք են բարձրացնում կորոնավիրուսային վարակից հոսպիտալացման եւ մահվան հավանականությունը։ Արդյունքում՝ բժիշկներն առանձնացրել են 6 սպիտակուց, որոնք հանգեցնում են հիվանդության ծանր ընթացքի, ինչպես նաեւ եւս 8-ը, որոնք ձեւավորում են բարձր պաշտպանություն։
Պարզվել է, որ արյան երկրորդ խումբը (A) պայմանավորում է բարդությունների առաջացման ամենամեծ վտանգները, եւ շնչառական աջակցության անհրաժեշտություն է առաջանում։ Այս տվյալները համապատասխանում են նախորդ հետազոտությունների արդյունքներին։
Մասնագետների խոսքով՝ այս բացահայտումը գալիք մշակումների հնարավորություն է տալիս COVID-19-ի բուժման եւ կանխարգելման ոլորտում։ Բայց վերջնական եզրակացությունների համար անհրաժեշտ է կատարել այս երեւույթի լրացուցիչ ուսումնասիրություն, նշել են գիտնականները։






