ԱՄՆ-ում Մոնաշի կենսաբժշկական հայտնագործությունների ինստիտուտի (BDI) գիտնականները հայտնաբերել են քաղցկեղի թերապիայի նոր միջոցներ։ Նրանց խոսքով՝ մեծ պոտենցիալ ունի բացահայտված վերահսկիչ կետը (checkpoint) իմունային պաշտպանության համար պատասխանատու Т-բջիջներում։ Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Cancer Discovery ամսագրում։
Մկների վրա հետազոտության ընթացքում մասնագետները հայտնաբերել են, որ Т-բջիջներում PTP1B տիրոզինֆոսֆատազայի հատուկ սպիտակուցի ինհիբացման (ակտիվության ճնշման) արդյունքում իմունային պաշտպանության կարողությունն ավելանում է, ավելին՝ անգամ կարող է դադարեցնել ուռուցքի մեծացումը։ Փորձերն իրականացվել են ներարկման եղանակով դեղամիջոցի օտգագործմամբ, որն ավելի վաղ ապացուցել էր, որ անվտանգ է եւ արդյունավետ մարդկանց համար։
Т-բջիջները օրգանիզմի իմունային համակարգի կարեւոր մասն են, քանի որ ի վիճակի են վերացնել կողմնակի պաթոգենները, ինչպիսին են վիրուսները եւ քաղցկեղային բջիջները։ Բայց պարզվել է, որ Т-բջիջներում PTP1B սպիտակուցների ավելցուկի դեպքում նվազում է ուռուցքային բջիջների դեմ գրոհելու եւ օնկոլոգիայի դեմ պայքարելու կարողությունը։ Մասնագետները նշել են այնպիսի երեւույթի մասին, ինչպիսին է ներբբջային արգելակումը կամ վերահսկիչ կետը։
Գիտնականների խոսքով՝ այս հետազոտության արդյունքները կարող են կազմել դեղամիջոցների կամ քաղցկեղի թերապիայի նոր մեթոդների ապագա կլինիկական փորձարկումների հիմքը։






