Քաղցկեղով հիվանդները, ինչպես նաեւ I-ից բացի արյան մյուս խմբեր ունեցող մարդիկ վիրահատությունից 3 ամիս անց բախվում են երակային թրոմբոէմբոլիայի (ԵԹԷ) զարգացման մեծ ռիսկի: Այս մասին ասվում է Blood Advances ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ։
Երակային թրոմբոէմբոլիան ներառում է խորը երակային թրոմբոզը, որի ժամանակ թրոմբն առաջանում է ոտքերի խորը երակներում, եւ թոքային էմբոլիան՝ կյանքի համար վտանգավոր սպառնացող վիճակ, որի դեպքում թրոմբը պոկվում է անոթի պատերից եւ մնում թոքերի զարկերակներում։
Թեեւ ցանկացած մարդ կարող է թրոմբոզ ունենալ, գոյություն ունեցող հետազոտությունները ցույց են տալիս, որ I-ից բացի այլ արյան խմբեր ունեցող մարդկանց մոտ թրոմբների առաջացման ռիսկը բարձր է: Քաղցկեղը եւ քաղցկեղի բուժման միջոցները նույնպես մեծացնում են թրոմբների առաջացման վտանգը:
Հետազոտության հեղինակները տվյալներ են հավաքել քաղցկեղի նոր կամ կրկնվող ախտորոշմամբ 1708 մեծահասակներից: Գիտնականները դրանք նախ խմբավորել են ըստ արյան խմբի, ապա դասակարգել ըստ ուռուցքի տեսակի։ Թեեւ ուռուցքի տեսակը կարող է օգտակար լինել երակային թրոմբոէմբոլիայի ավելի մեծ հավանականություն ունեցող մարդկանց հայտնաբերելու համար, ավելի քիչ ծանր ուռուցքներով շատ մարդկանց մոտ դեռ վտանգավոր թրոմբներ են առաջանում եւ, հետեւաբար, նրանք կարող են լրացուցիչ զննման եւ բուժման կարիք ունենալ։






