Կորեայի Գիտության եւ տեխնոլոգիաների ինստիտուտը մշակել է ոչ ինվազիվ միջոց՝ լիցքավորելու իմպլանտացված էլեկտրոնային սարքերը, ինչպիսիք են կարդիոխթանիչներն ու դեֆիբրիլյատորները: Դրա համար առաջարկվում է օգտագործել ուլտրաձայնային ալիքներ, ասվում է Publishing-ում։

Այսօր սկարդիոխթանիչների եւ նմանատիպ այլ սարքերի մարտկոցը փոխելը պահանջում է վիրահատություն, որը կարող է կապված լինել բազմաթիվ հնարավոր բարդությունների հետ։ Էլեկտրամագնիսական ինդուկցիայի եւ մագնիսական ռեզոնանսի վրա հիմնված էներգիան անլար փոխանցելու եղանակներ կան: Այժմ նման տեխնոլոգիաները օգտագործվում են սմարթֆոններում եւ անլար ականջակալներում, սակայն այս մեթոդը չի կարող օգտագործվել բժշկության մեջ, քանի որ էլեկտրամագնիսական ալիքները չեն կարող անցնել ջրի կամ մետաղի միջով։

Կորեացի մասնագետներն էներգիայի այլընտրանքային փոխանցման միջոց են ստեղծել՝ ուլտրաձայնային ալիքների օգնությամբ։ Այս մեթոդը անվտանգ է պացիենտների համար, քանի որ ուլտրաձայնը վաղուց լայնորեն կիրառվում է բժշկական ախտորոշման մեջ։ 

Գիտնականների կարծիքով՝ սարքի հետագա օպտիմալացումը թույլ կտա այն օգտագործել ոչ միայն բժշկության ոլորտում, այլեւ շատ այլ ոլորտներում։