Բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են տարբեր տարիների ավելի քան 70 հետազոտություն, եւ ի վերջո կապ են հայտնաբերել պարանորմալ երեւույթների նկատմամբ հավատի եւ ճանաչողական ֆունկցիաների նկատմամբ հավատի միջեւ, գրում է Medical Xpress-ը։
Հերթֆորդշիրի համալսարանի գիտնականները՝ Շառլոտ Դինի գլխավորությամբ, տասնամյակներ շարունակ ուսումնասիրել են ճանաչողական գործունեության եւ պարանորմալ երեւույթների նկատմամբ հավատի միջեւ հնարավոր կապը, ինչպիսիք են հոգեկինեզը, ուրվականները եւ պայծառատեսությունը: Դինը եւ նրա գործընկերները համակարգված կերպով բացահայտել եւ գնահատել են 71 ուսումնասիրություն, որոնք իրականացվել են 1980-ից 2020 թվականներին:
Ուսումնասիրված հետազոտություններում վերլուծվել են մի շարք ճանաչողական գործառույթներ, ինչպիսիք են տրամաբանելու ունակությունը, մտածողության ոճը եւ հիշողությունը: Ընդհանուր առմամբ, արդյունքները համահունչ են այն վարկածին, որ պարանորմալ երեւույթների նկատմամբ հավատը կապված է ճանաչողական ֆունկցիայի տարբերությունների կամ թերությունների հետ: Օրինակ, առանձնապես ամուր կապ է հայտնաբերվել պարանորմալ հավատալիքների եւ ինտուիտիվ մտածողության ձեւերի միջեւ:
Ուսումնասիրությունը պարզել է, որ հետազոտությունների մեծ մասը հիմնված է որակական մեթոդաբանության վրա եւ որ դրանց որակը ժամանակի ընթացքում բարելավվել է. օրինակ՝ դրանց մեծ մասն հստակ նպատակներ եւ հետազոտական համապատասխան պլաններ ուներ ։
Ընդ որում, հեղինակները նշում են, որ գրականության մեջ պարանորմալ երեւույթներին հավատացողների համար ճանաչողական գործունեության կոնկրետ պրոֆիլ չի գտնվել: Նրանք ենթադրում են, որ ապագա հետազոտությունները կարող են ոչ միայն անդրադառնալ իրենց նշած մեթոդաբանական թերություններին, այլ նաեւ ուսումնասիրել այն հնարավորությունը, որ պարանորմալի նկատմամբ հավատը կարող են կապված լինել ճանաչողության ավելի ընդգրկուն տարբերությունների հետ, ինչը կարող է օգնել բացատրել, թե ինչու են ավելի վաղ արված հետազոտություններում կապ գտնվել ճանաչողական դիսֆունկցիաների, թվում է թե, անհամատեղելի տեսակների հետ:
«Չորս տասնամյակների հետազոտությունները ցույց են տալիս, որ պարանորմալ երեւույթների նկատմամբ հավատը կապված է մեր ճանաչողական ճկունության եւ ինտելեկտի աստիճանի հետ, սակայն հետագա հետազոտություններում մեթոդաբանական բարելավումներ են անհրաժեշտ՝ այս կապն ավելի լավ հասկանալու համար»,- նշել են հետազոտության հեղինակները:






