Փորձագետների կարծիքով՝ ճարպակալմամբ տառապող մարդիկ պետք է ալկոհոլի օգտագործման ավելի ցածր սահմաններ դնեն, քանի որ ալկոհոլը նրանց մեծ վնաս է պատճառում, գրում է Daily Mail-ը։

Ավելորդ քաշ ունեցող մարդիկ, որոնք հետեւում են շաբաթական 14 միավորից ոչ ավելի ալկոհոլ խմելու բրիտանական խորհուրդներին, երեք անգամ ավելի շատ են ենթարկվում քաղցկեղի որոշ տեսակների զարգացման հավանականությանը, քան նիհար մարդիկ:

Սիդնեյի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել է Մեծ Բրիտանիայի 40-69 տարեկան 400 000 մեծահասակների տվյալները եւ վերլուծել, թե նրանցից քանիսն են 12 տարվա ընթացքում ալկոհոլի հետ կապված քաղցկեղով հիվանդացել:

Նրանք պարզել են, որ ճարպի բարձր մակարդակը «ուժեղացնում է» ալկոհոլի վնասակար ազդեցությունը։ Համեմատած «երբեք չխմողների» հետ, որոնց օրգանիզմում նվազագույն ճարպի քանակ կա՝ այն մարդկանց մոտ, որոնք ճարպակալում ունեն եւ ալկոհոլը նորմայի սահմաններում են օգտագործում, 53 տոկոսով ավելի հավանական է քաղցկեղի, այդ թվում՝ բերանի խոռոչի, կոկորդի, կերակրափողի, լյարդի, աղիների, ստամոքսի եւ կրծքագեղձի քաղցկեղի առաջացումը:

Բայց նրանք, ովքեր խմել են նորմայի սահմաններում եւ օրգանիզմում ճարպի նվազագույն քանակ են ունեցել, ռիսկն ընդամենը 19 տոկոսով է բարձր եղել: