Չիկագոյում Իլինոյսի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որը պարզել է, թե որ գեներն են պատասխանատու տագնապի եւ ալկոհոլի չարաշահման համար:
Նրանք կենտրոնացել են ուղեղի մի հատվածի վրա, որը հիմնական դեր է խաղում ալկոհոլի չարաշահման եւ տագնապայնության զարգացման գործում: Նրանք ցույց են տվել, թե ինչպես կարելի է խմբագրել գեները, որպեսզի մարդն ազատվի երկու խանգարումների հակվածությունից:
Նշվում է, որ այս մեթոդը կարող է օգնել ձերբազատվել հակվածությունից, եւ դրան կարելի է հետեւել դեռահասության տարիքից:
Հետազոտությունը հիմնված է նախորդ աշխատանքի վրա, որտեղ հեղինակները ուսումնասիրել են, թե ինչպես պատանեկության տարիներին խմելը կարող է փոխել ուղեղի քիմիան եւ երկարաժամկետ ազդեցություն ունենալ ուղեղի գործունեության վրա: Նախկինում գիտնականները պարզել էին, որ վաղ տարիքում ալկոհոլի չափից շատ խմելը նվազեցնում է գենի էքսպրեսիան մինդալինում՝ ուղեղի մի հատված, որը հույզերը կարգավորելու առանցքային կենտրոն է:
Գիտնականները պարզել են, որ այս գենի ակտիվության նվազման երկարաժամկետ հետեւանքներից մեկը մեծահասակների շրջանում տագնապի եւ ալկոհոլի օգտագործման խանգարումների նկատմամբ զգայունության բարձրացումն է: Իրենց նոր ուսումնասիրության համար գիտնականները փորձել են պարզել, թե արդյոք այդ ազդեցությունները կարող են շտկվել CRISPR-d'Cas9 գենոմի խմբագրման ժամանակակից տեխնիկայով:
Փորձերն իրականացվել են առնետների վրա, որոնց «կախման մեջ են գցել» ալկոհոլից մի շրջանում, որը համապատասխանում է մարդու 10-18 տարեկան հասակին։ Արդյունքում, ապագայում նրանք աճող տագնապ եւ անծանոթ առարկաներն ուսումնասիրելու ավելի քիչ հետաքրքրություն են ցուցաբրել։ Եթե նման կրծողներին առաջարկել են ընտրել մաքուր ջրի եւ քաղցրացված կամ ալկոհոլի հավելումով ջրի միջեւ, նրանք հաճախ ձգվել են դեպի ալկոհոլայինը:
Սակայն նոր գենետիկական համակարգով թերապիայից հետո նրանց ուղեղում Arc գենի աշխատանքը վերադարձել է նորմայի, իսկ հետո նրանց վարքը «շտկվել է»: Կենդանիներն այլեւս նման տագնապայնություն եւ ալկոհոլի հանդեպ հակումներ չեն դրսեւորել։






