Քաղցկեղով հիվանդների մոտ շաքարային դիաբետի զարգացման ավելի բարձր ռիսկ կա, վկայում են դանիական հետազոտության արդյունքները, որը հրապարակվել է Diabetes Care ամսագրում:
Հետազոտության մեջ նաեւ հետեւություն է արվում, որ շաքարախտով հիվանդ քաղցկեղով հիվանդներն ավելի վաղ են մահանում, քան շաքարախտ չունեցողները:
Քաղցկեղը մոտ 6 միլիոն բնակչությամբ Դանիայում մահվան հիմնական պատճառն է: Միայն 2019 թ. ախտորոշվել է քաղցկեղի ավելի քան 45000 դեպք։ Բարեբախտաբար, վերջին վիճակագրությունը վկայում է Դանիայում քաղցկեղով հիվանդների ողջ մնալու մակարդակի զգալի աճի մասին: Այնուամենայնիվ, ձգձգվող հետեւանքները եւ բարդությունները նվազեցնում են ողջ մնացածներից շատերի կյանքի որակը:
Կոպենհագենի Ստենո դիաբետի կենտրոնի եւ Կոպենհագենի համալսարանի սնուցման, ֆիզիկական վարժությունների եւ պորտի ամբիոնի հետազոտողների համագործակցության արդյունքում պարզվել է, որ քաղցկեղի ախտորոշումը կապված է շաքարախտի զարգացման բարձր ռիսկի հետ:
Գիտնականների խոսքով՝ իրենց հետազոտությունը ցույց է տալիս, որ շաքարախտով հիվանդանալու հավանականությունը մեծանում է, եթե մարդը թոքերի, ենթաստամոքսային գեղձի, կրծքագեղձի, ուղեղի, միզուղիների կամ արգանդի քաղցկեղ ունի:
Հետազոտությունը նաև ցույց է տալիս, որ մարդիկ, ում մոտ քաղցկեղ է ախտորոշվել, իսկ հետագայում՝ շաքարախտ, սովորաբար այնքան երկար չեն ապրում, որքան այն հիվանդները, ովքեր քաղցկեղով հիվանդ չեն:






