Ֆիզիկական վարժությունները կարող են բարձրացնել քաղցկեղի դեմ դեղամիջոցների արդյունավետությունը եւ բարձրացնել ապրելունակությունը՝ համաձայն այն հետազոտության, որն իրականացրել են Նյու Յորքի համալսարանի Գրոսմանի Բժշկական դպրոցի գիտնականները։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cancer Cell ամսագրում։
Հետազոտողները հայտնաբերել են, որ օրգանիզմի արտադրած սպիտակուցները ֆիզիկական վարժություններից հոգնած մկանների վերականգնման համար նույնպես գրոհում են քաղցկեղային բջիջների դեմ։
Իրենց տեսությունն ապացուցելով մկների վրա՝ նրանք ուսումնասիրել են մարդկանց վրա հետազոտության տվյալները, որին մասնակցել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ունեցող 75 պացիենտ։
Մի խմբին խնդրել են զբաղվել ուժային մարզումներով մեկ ժամվա ընթացքում եւ աերոբիկ վարժություններով՝ 90 րոպեի ընթացքում, ուռուցքի հեռացման վիրահատությունից առաջ մեկ շաբաթում։
Նրանց մոտ, ովքեր հետեւել են մարզումների վեցշաբաթյա ծրագրին, ընդհանուր հնգամյա ապրելունակությունը 50 տոկոսով ավելի բարձր էր, քան նրանց մոտ, ովքեր չեն հետեւել այդ ռեժիմին։ Ֆիզիկական վարժությունների առաջացրած ադրենալինի արտանետումը խթանել է օրգանիզմի կողմից ինտերլեյկին-15 անվամբ սպիտակուցի մեծ քանակությամբ արտադրմանը։
Դա, իր հերթին, մեծացնում է CD8 T-բջիջների, իմունային համակարգի բջիջների կարողությունը, որոնք գրոհում եւ սպանում են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բջիջները։
Գիտնականների խոսքով՝ իրենց հետազոտության արդյունքներն առաջին անգամ ցույց են տվել, որ անգամ ոչ մեծ ֆիզիկական բեռնվածությունները կարող են օգնել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժմանը։






