Չափավոր խմող մարդիկ, որոնք չարաշահում են ալկոհոլը, ավելի շատ են ենթակա ալկոհոլի հետ կապված խնդիրների առաջացման վտանգին, քան նրանք, ովքեր խմում են նույնքան, բայց չեն չարաշահում ալկոհոլը, նշվել է Տեխասի համալսարանի (Օսթին) գիտնականների նոր հետազոտությունում, որը հրապարակվել է American Journal of Preventive Medicine ամսագրում։

Ուսումնասիրելով ԱՄՆ-ի մեծահասակ բնակչության ազգային ընտրանքի մասնակիցներին՝ հոգեբանության պրոֆեսոր Չառլզ Հոլահանը եւ նրա գործընկերները հայտնաբերել են, որ չափավոր խմող մարդկանց մոտ, որոնք հակված են ալկոհոլը չարաշահելուն, գրեթե հինգ անգամ ավելի բարձր է ալկոհոլի հետ կապված բազմաթիվ խնդիրերի առաջացման եւ երկու անգամ ավելի բարձր ինը տարի հետո ալկոհոլի հետ կապված խնդիրների առաջացման հավանականությունը։ Ալկոհոլի չափավոր օգտագործումը սահմանվում է որպես օրական միջինը մեկ բաժակից ոչ ավելին կնոջ եւ երկու բաժակը՝ տղամարդու համար։ Հարբեցողությունը սահմանվում է որպես հինգ եւ ավելի բաժակների օգտագործում նույն առիթով։

«Դա նշանակում է, որ շաբաթ երեկոյան յոթ բաժակ խմող մարդը ենթարկվում է ավելի մեծ ռիսկի, քան մարդը, որն օրական մեկ բաժակ է խմում ընթրիքին, անգամ եթե օգտագործման միջին մակարդակը նույնն է»,- ասել է Հոլահանը։

Այս հետազոտությունը հաստատում է, որ չափահասների շրջանում հարբեցողությունը հանրային առողջապահության խնդիր է, եւ կոչ է անում ակտիվացնել այդ հարբեցողության դեմ հանրային առողջապահության ջանքերը։

Ալկոհոլիզմին նվիրված հետազոտությունները, որպես կանոն, կենտրոնանում են դեռահասների եւ քոլեջների ուսանողների վրա, բայց դեպքերի մեծ մասում ալկոհոլիզմով տառապում են 30-ից բարձր տարիքի մարդիկ, եւ հարբեցողության տարածվածությունը մեծահասակների շրջանում մեծանում է։ Բայց մեծահասակների կողմից ալկոհոլի օգտագործման եւ դրա հետեւանքների հետազոտությունները սովորաբար կենտրոնանում են միայն ալկոհոլի օգտագործման միջին մակարդակի վրա, ինչը չի բացահայտում թաքցնել ալկոհոլի օգտագործման առանձնահատկությունները։ Արդյունքում՝ հարբեցողության ազդեցությունը քիչ եւ չափավոր խմող մարդկանց շրջանում լավ չի ուսումնասիրվել։

Ալկոհոլի օգտագործման ազդեցությունն ավելի լավ հասկանալու համար հետազոտողներն ուսումնասիրել են այն պատասխանները, որոնք տվել են 30 եւ բարձր տարիքի 1 219 խմող մարդկանց հարցումները։

Պարզվել է, որ հարբեցողության դեպքերի մեծ մասը եւ ալկոհոլի հետ կապված բազմաթիվ խնդիրներ առաջացել են այն մարդկանց շրջանում, որոնք միջինը չափավոր են խմել։