Նոր ուսումնասիրությունների համաձայն, թերսնման հետեւանքով առաջացած շաքարախտի տիպը զգալիորեն տարբերվում է 1-ին կամ 2-րդ տիպի շաքարախտից ու պետք է դիտարկվի որպես առանձին տիպ:
Հետազոտողները նշել են, որ բացահայտումները կարող են օգտակար լինել թերսնման հետեւանքով առաջացած շաքարախտի համար բուժում մշակելու հարցում:Դիաբետի այս տարբերակը հիմնականում հանդիպում է նիհար, խեղճ դեռահասների եւ երիտասարդների շրջանում, ովքեր ախտորոշումից հետո հազվադեպ են մեկ տարուց ավել ապրում: Ինսուլինի ներարկումներն այս պարագայում սովորաբար չեն օգնում եւ կարող են հանգեցնել շաքարի ցածր ցուցանիշով մահվան:
Վերոնշյալ տիպի շաքարախտ առաջին անգամ հայտնաբերվել է մոտ 70 տարի առաջ, սակայն, ուսումնասիրությունների սակավության հետեւանքով, բուժման ձեւերն անհայտ են: Այն տարածված է ցածր եւ միջին եկամուտ ունեցող ավելի քան 60 երկրում:
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ թերսնման հետուանքով շաքարախտ ունեցող մարդկանց մոտ տարբերվում է նյութափոխանակությունը:
Վիաճակագրության համաձայն, շաքարախտով հիվանդանում է աշխարի բնակչության յուրաքանչյուր 10-ից մեկը, որոնց 75 տոկոսն ապրում է ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում:






