Դարեր շարունակ մարդիկ օգտագործել են ցավի իրազեկման մեդիտացիա՝ փորձելով մեղմել այն, սակայն նյարդաբանները միայն վերջերս են կարողացել ստուգել՝ արդյոք այն իրականում ազդում է մարդու վրա եւ ինչպես: Վերջին ուսումնասիրության ժամանակ Կալիֆորնիայի համալսարանի Սան Դիեգոյի բժշկական դպրոցի գիտնականները չափել են մեդիտացիայի ազդեցությունը ցավի ընկալման եւ ուղեղի գործունեության վրա:

Pain ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գիտակցության վրա հիմնված մեդիտացիան խզում է կապը ցավի եւ ինքնագնահատականի հետ կապված ուղեղի շրջանների միջեւ:

Առաջարկվող մեխանիզմի համաձայն՝ ցավի ազդանշանները շարունակում են անցնել մարմնից դեպի ուղեղ, սակայն մարդն իրեն այս ցավի տերը չի զգում, ուստի նրա ցավն ու տառապանքը նվազում են։

Հետազոտողները պարզել են, որ ակտիվ մեդիտացիա կատարած մասնակիցների մոտ ցավի ինտենսիվությունը նվազել է 32, իսկ անհարմարությունը՝ 33 տոկոսով:

Գիտնականները պարզել են, որ մեդիտացիայի ընթացքում նվազում է սինխրոնացիան թալամուսի եւ ուղեղի մասերի միջեւ: