Ուզում եք զգալ ձեր նշանակալիությունը թոշակի անցնելուց հետո՞։ Սկսեք շփվել, նշվել է նոր հետազոտությունում։
Սենթ Լուիսի Վաշինգտոնյան համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ այլ մարդկանց հետ դրական կապերը կապված են տարեց մարդկանց նպատակասլացության զգացողության հետ։
Նպատակասլացությունը սահմանվում է որպես աստիճան, որտեղ մարդն զգում է, որ անձնական նշանակալի նպատակներ ու ուղղություններ ունի, որոնցով առաջնորդվում է կյանքում։
Ստացված արդյունքները վերաբերել են ինչպես աշխատողներին, այնպես էլ թոշակառուներին, բայց հետազոտողները հայտնաբերել են, որ սոցիալական փոխգործակցությունից ամենամեծ օգուտը ստացել են թոշակի անցած մարդիկ։
Հետազոտության ընթացքում 100 հասուն մարդու՝ միջինը 71 տարեկան, 15 օր օրվա ընթացքում երեք պարզ հարց են տվել։ Ամեն երեկո ավարտվել է գնահատականով. 1-5 սանդղակով առաջարկվել է պատասխանել հետեւյալ հարցին. ձեր կարծիքով, ձեր կյանքն այսօր որքանո՞վ նպատակ ունի։
Հետազոտության վերջում գիտնականները պարզել են, որ որքան ավելի շատ են դրական սոցիալական փոխգործակցություններն օրվա ընթացքում, այնքան ավելի լավ եւ նպատակասլաց է մարդն իրեն զգացել երեկոյան։
«Մասնավորապես, թոշակի անցած տարեց մարդկանց համար այդ կառուցվածքը մեզ իսկապես պետք է հուզի»,- ասել է Գաբրիել Փֆունդը, որը ղեկավարում էր հետազոտությունը՝ որպես ասպիրանտ համալսարանի հոգեբանության ու ուղեղի մասին գիտության ամբիոնի դոցենտ Փատրիկ Հիլի լաբորատորիայում։
Փֆունդը նշել է, որ հետազոտությունը ցույց է տվել, թե որքան դինամիկ կարող է լինել մարդու նպատակի սեփական զգացողությունը։
Հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են American Journal of Geriatric Psychiatry ամսագրում, գիտնականները հայտնաբերել են, որ նպատակասլաց տարեց մարդիկ ապրում են ավելի երկար, ավելի առողջ եւ երջանիկ, նրանց մոտ ցածր է սրտի հիվանդությունների եւ թուլամտության մակարդակը։
Լավ նորությունն այն է, որ միայն բացասական փոխգործակցությունները չէ, որ հետք են թողնում։ Եթե որոշեք ձեզ շրջապատել դրական մարդկանցով, որոնք հավանություն կտան եւ «կբարձրացնեն» ձեզ, դա նույնպես դրական ազդեցություն կունենա։






