Էլեկտրոնային սիգարետների օգտագործումը հաճախ հանգեցնում է շնչառական հիվանդությունների, ինչպես նաեւ COVID-19-ով վարակվելու՝ թոքերի ֆունկցիայի խախտումների պատճառով։
Մատների եւ բերանի միջեւ լրացուցիչ շփումը, վեյփ-սարքերի համատեղ օգտագործումը կամ դիմակը հանելը վեյփինգի ժամանակ նույնպես կարող են բարձրացնել COVID-19-ով վարակման հավանականությունը։
Բայց նիկոտինը, ըստ երեւույթին, նվազեցնում է COVID-19-ի հավանականությունն ի հաշիվ իր հակաբորբոքային հատկությունների, կամ էլ նիկոտինային ացետիլխոլինային ռեցեպտորների եւ COVID-19-ի միջեւ փոխգործակցության հաշվին։
Նոր հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Preventive Medicine ամսագրում, էլեկտրոնային սիգարետներ օգտագործողների շրջանում կիրառվել է պոպուլյացիոն ռետրոսպեկտիվ կոհորտա՝ COVID-19-ը հաստատող պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) ռիսկի ուսումնասիրման համար։
Հետազոտությունն անցկացվել է 2020թ. մարտի 5-ից մինչեւ նոյեմբերի 11-ը եւ ներառել է 18-35 տարեկան մասնակիցների։
Այս հետազոտության նախնական արդյունքը COVID-19-ի ախտորոշումն էր ըստ ՊՇՌ թեստի դրական արդյունքի։ Էլեկտրոնային սիգարետների օգտագործումը գնահատվել է բժշկական ասիստենտների կողմից, առաջնային օգնության բժշկին այցելության ժամանակ։ Հավաքվել են նաեւ տեղեկություն էլեկտրոնային սիգարետների նախկին օգտագործումների մասին, տվյալներ տարիքի, սեռի եւ այլնի մասին։
Ընդհանուր առմամբ, մասնակիցների 1,2 եւ 1,6 տոկոսը տեղեկացրել է, որ նախկին եւ ներկա էլեկտրոնային սիգարետ ծխողներ են՝ համապատասխանաբար, այն դեպքում, երբ 97,2 տոկոսը տեղեկացրել է, որ երբեք չի օգտագործել էլեկտրոնային սիգարետ։
Ընդհանուր առմամբ, հետազոտությունը ցույց է տվել, որ չնայած էլեկտրոնային սիգարետների օգտագործումը հանգեցրել է երիտասարդ չափահաս մարդկանց առողջությունը վտանգելուն, նրանց կողմից էլեկտրոնային սիգարետների ներկա օգտագործումը կապված չի եղել COVID-19-ի հետ։ Սակայն այս եզրահանգումների հաստատման համար անհրաժեշտ են հետագա հետազոտություններ, նշել են գիտնականները։






