Եթե հիվանդացել եք կորոնավիրուսով, արժե, որ մաքրեք սառցախցիկը։

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ SARS-CoV-2 վիրուսի տարատեսակները կարող են գոյատեւել սառեցված մսում եւ ձկան մեջ մինչեւ 30 օր։

Հետազոտությունն իրականացվել է սառեցված թռչնամսի, տավարի, խոզի մսի եւ սաղմոնի վրա։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Applied and Environmental Microbiology ամսագրում։

Քեմփբելի համալսարանի հետազոտողները հետազոտությունն իրականացրել են առանց COVID-19 առաջացնող իսկական կորոնավիրուսի օգտագործման։ Դրա փոխարեն հետազոտողներն օգտագործել են սուռոգատ վիրուսներ։

Այդ վիրուսները տեղադրվել են սառեցված մսում եւ ձկան մեջ, որոնք հետո պահվել են ինչպես սառնարանի (Ֆարենհեյթի 39,2 աստիճան), այնպես էլ սառցախցիկի (Ֆարենհեյթի -4 աստիճան) պայմաններում։

Գիտնականներն անգամ հայտնաբերել են, որ վիրուսները կարելի է աճեցնել երկարատեւ սառեցումից հետո։

Հետազոտողների խոսքով՝ արդյունքները կարեւոր են, քանի որ SARS-CoV-2 վիրուսը կարող է բազմանալ աղիներում, եւ ոչ միայն շնչուղիներում, որտեղ մարդկանց մեծ մասը զգում է դրանց ներգործությունը։

Որպես սուռոգատներ հետազոտությունում օգտագործվել են վիրուսի երեք շտամներ, երկուսը՝ կենդանիների կորոնավիրուս։ Երեքն էլ օգտագործվել են որպես SARS-CoV-2-ի փոխարինիչներ նախորդ հետազոտություններում։

Հետազոտողները հայտնաբերել են, որ վիրուսներն այնքան էլ լավ չեն զգացել սառնարանի ջերմաստիճանում, բայց սառցախցիկում լավ են զգացել։ Ցուցիչները տարբերվել են նաեւ սննդամթերքից կախված։

Նրանց խոսքով՝ այս հետազոտությունն ընդգծում է սանիտարական մշակման կարեւորությունը սննդամթերքները հավաքելիս, փոխադրելիս, փաթեթավորելիս եւ բաշխելիս։