Թռչնագրիպի վիրուսը սովորաբար թռչուններին է ախտահարում: Բայց երբ այս վիրուսով մարդն է վարակվում, այն կարող է ավելի ծանր հետեւանքներ առաջացնել, քան գրիպի այլ նմանատիպ վիրուսները։
Պիտսբուրգի համալսարանի գիտնականները՝ Ջեյսոն Շումեյքերի ղեկավարությամբ, հաշվողական մոդելավորում են օգտագործել, որպեսզի հասկանան թռչնագրիպի նկատմամբ օրգանիզմի իմունային արձագանքը:
Նրա վերջին աշխատանքը, որը հրապարակվել է Viruses ամսագրում, ցույց է տալիս, որ ինտերֆերոնի մակարդակը կարող է պատասխանատու լինել այս հիվանդության ավելի ծանր դրսեւորման համար, ինչպես նաեւ կարող է լինել դրա բուժման բանալին:
Ուսումնասիրելով տարբեր կենսաբանական արձագանքներ՝ հետազոտողները կարողացել են պարզել, որ ինտերֆերոնի արտադրության արագությունը որոշում է մկների մոտ դիտարկվող շտամային սպեցիֆիկ իմունային արձագանքները։ Այլ կերպ ասած՝ վիրուսային մեծ ծանրաբեռնվածությունը եւ դրանով պայմանավորված՝ թոքերի բջիջների կողմից ինտերֆերոնի արտադրությունը՝ H5N1-ի բարձր պաթոգեն շտամով վարակվելուց հետո, կարծես, վարակի տարբեր արդյունքների հիմնական պատճառն են:






