Հաճախակի քնկոտությունը կապված է արյան բարձր ճնշման եւ ինսուլտի ռիսկի հետ, ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Ամերիկյան սրտի ասոցիացիայի Hypertension ամսագրում:

Չինաստանում հետազոտողներն ուսումնասիրել են՝ արդյո:ք հաճախակի քնելը կարող է արյան բարձր ճնշման կամ ինսուլտի պոտենցիալ ռիսկի գործոն լինել:

Գիտնականներն ուսումնասիրել են բրիտանական Biobank-ի տվյալները 40-ից 69 տարեկան ավելի քան 500.000 մարդկանց մասին, ովքեր ապրել են Մեծ Բրիտանիայում 2006-2010 թթ: Նրանք պարբերաբար արյան, մեզի եւ թքի նմուշներ էին տրամադրում, ինչպես նաեւ մանրամասն տեղեկություններ էին տալիս իրենց ապրելակերպի մասին։ Հետազոտողները բացառել են մարդկանց գրառումները, ովքեր մինչ հետազոտության մեկնարկն արդեն ինսուլտ կամ արյան բարձր ճնշում են ունեցել:

Հետազոտության արդյունքում, մասնավորապես, պարզվել է հետեւյալը.

- Այն մարդկանց համեմատ, ովքեր հայտնում էին, որ երբեք չեն նիրհում  նրանց մոտ, ովքեր սովորաբար նիրհում են, զարկերակային բարձր ճնշման զարգացման հավանականությունը 12 տոկոսով ավելի մեծ է եւ 24 տոկոսով ավելի մեծ է կաթված ստանալու հավանականությունը:

- 60 տարեկանից փոքր մասնակիցների մոտ, ովքեր կանոնավոր կերպով նիրհում էին, արյան բարձր ճնշման զարգացման վտանգը 20 տոկոսով ավելի բարձր էր նրանց համեմատ, ով երբեք չէր նիրհում: