ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ յուրաքանչյուր հինգերորդ երեխա տառապում է ճարպակալմամբ։
2011-ից 2012 թվականներին եւ 2017-ից 2020 թվականներին գիրության մակարդակն աճել է 2-ից 5 տարեկան երեխաների, ինչպես նաեւ 12-19 տարեկանների շրջանում, ցույց է տվել Առողջապահության ազգային հետազոտության տվյալների նոր վերլուծությունը: Հետազոտության ղեկավար Ամանդա Ստայանոյի խոսքով՝ այս աճը բնորոշ է ցանկացած ռասայի եւ էթնիկ պատկանելության ամերիկացի երեխաներին։
Նա նշել է, որ գիրությունն ունի զգալի առողջական հետեւանքներ՝ սկսած քաղցկեղի որոշ տեսակներից մինչեւ շաքարախտ, սրտի հիվանդություն, ասթմա, հոդերի խնդիրներ, անհանգստություն եւ դեպրեսիա:
2-ից 19 տարեկան դեռահասների շրջանում գիրությունը 2011-2012 թվականներին 17,7 տոկոսից հասել է 21,5 տոկոսի՝ 2017-2020 թվականներին;
Տասը տարվա ընթացքում տղաների գիրության մակարդակը 18 տոկոսից հասել է 21,4 տոկոսի, իսկ աղջիկների շրջանում՝ 17 տոկոսից 21,6 տոկոսի։
Մասնագետի խոսքով՝ կարեւոր է գիրության վաղ բուժումը։






