The BMJ-ում հրապարակված ուսումնասիրության համաձայն ախտանիշների կարեւոր տարբերություններ կան ներկայումս տարածված կապիկի ջրծաղիկի եւ նախորդ բռնկումների միջեւ:

Հետազոտության արդյունքները հիմնված են 2022 թվականի մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում Լոնդոնի ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնում հաստատված կապիկի ծաղիկի 197 դեպքերի վրա:

Ընդհանուր ախտանիշներից մի քանիսը, ներառյալ ուղիղ աղիքի ցավը եւ առնանդամի այտուցը, տարբերվում են նախորդբռնկումների ժամանակ նկարագրված ախտանիշերից, ուստի հետազոտողները բժիշկներին խորհուրդ են տալիս նման ախտանշանների դեպքում հաշվի առնել կապիկի ծաղկի հավանական վարակը:

Մասնագետները նշել են, որ կապիկի ջրծաղիկի հաստատված վարակով հիվանդները, որոնք ունեն սեռական օրգանների ախտահարումներ կամ ուղիղ աղիքի ուժեղ ցավ պետք է շարունակական հետազոտություններ անցնեն կամ հիվանդանոցային բուժման անցնեն», - նշել են հետազոտողները:

Հայտնի է, որ հիվանդների մեծամասնությունը (86 տոկոս) հայտնել է համակարգային հիվանդության (ամբողջ մարմնի վրա ազդող) մասին: Ամենատարածված համակարգային ախտանշաններն էին ջերմությունը (62 տոկոս), այտուցված ավշային հանգույցները (58 տոկոս), մկանային ցավեր (32 տոկոս):

Մասնագետները նշել են, որ եզակի վնասվածքներն ու նշագեղձերի այտուցվածությունը նախկինում կապիկի վարակի ախտանիշ չէին համարվում եւ դրանք հնարավոր էր շփոթել այլ հիվանդության նշանների հետ: