Հոտի հանկարծակի կորուստը դարձել է կորոնավիրուսի բնորոշ նշան, սակայն գիտնականները զգուշացնում են, որ դա կարող է լինել նաեւ դեմենցիայի վաղահայտ նշան:
ԱՄՆ-ում հետազոտողները 20 տարի շարունակ հետեւել են ամերիկացի ավելի քան 500 տարեցների, որոնցից մի քանի տարի հոտառության կորուստ զգացածները, գրեթե երկու անգամ ավել հավանականություն ունեն Ալցհեյմերի հիվանդություն ունենալու, քան նրանք, որոնք կորցրել են հոտառությունը տասնամյակներ շարունակ:
Հետազոտողները 20 տարի շարունակ հետեւել են 70-ամյա 515 մարդկանց, որոնք սկզբում դեմենցիա կամ ճանաչողական խնդիրներ չեն ունեցել: Այս խմբի մոտ 100 մարդ հետագայում դեմենցիայի կամ ճանաչողական խանգարման ախտորոշում է ստացել:
Այնուամենայնիվ, նրանք, որոնք Ալցհեյմերի դասական ախտանշաններ չեն ունեցել, սակայն հոտառության արագ անկում են ունեցել, 89 տոկոսով ավելի շատ են հակված եղել հիշողությանը վնասող հիվանդության զարգացմանը, քան նրանք, որոնք ավելի դանդաղ են կորցրել իրենց հոտառությունը:
Հոտառության արագ կորուստը կապված է նաեւ գորշ նյութի ծավալի կրճատման ավելի մեծ ռիսկի հետ: Փոփոխություններն առավել ակնհայտ են եղել ուղեղի այն հատվածներում, որոնք կապված են հոտի հետ, ներառյալ ամիգդալան եւ էնտորինալ կեղեւը:






