ԱՄՆ համավարակների եւ կենսաբանական սպառնալիքների Գլոբալ ցանցի (Global Nexus for Pandemics and Biological Threats) գիտնականները հայտնաբերել են հակաբիոտիկների հանդեպ մանրէների կայունության նոր մեխանիզմ։

Հետազոտության ընթացքում, որի արդյունքները հրապարակվել են Molecular Cell ամսագրում, մասնագետները հաշվարկել են այն բարդ պրոցեսը, որն օգտագործում են պաթոգենները ռիֆամիցինի դասի հակաբիոտիկներից պաշտպանվելու համար։ Ռիֆամիցիններն աշխատում են ՌՆԹ-պոլիմերազի հետ կապի օգնությամբ, սպիտակուց, որն անհրաժեշտ է մանրէների կենսագործունեության համար։ Ռեզիստենտ մանրէները կիրառում են հատուկ ադապտացված սպիտակուցները՝ դեղամիջոցը վերացնելու եւ չեզոքացնելու համար։

Հետազոտությունը ցույց է տվել, որ հակամիկրոբային դեղամիջոցների հանդեպ կայունության մեխանիզմները շատ ավելի բարդ են, քան գիտնականները կարծում էին մինչ այդ։