Կարոլինայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են առաջին տեսակի դիաբետի եւ հոգեկան հիվանդությունների առաջացման միջեւ կապը։ Նրանց հետազոտության եզրակացությունները հրապարակվել են Diabetes Care ամսագրում։

Հեղինակներն ուսումնասիրել են 1973-2007թթ. ծնված մոտ 3,5 միլիոն մարդու, ինչպես նաեւ նրանց մերձավոր ազգականների տվյալները (Շվեդիա)։ Ավելի քան 20 000 մասնակից մանուկ հասակում առաջին տեսակի դիաբետ է ունեցել։

Պարզվել է, որ այդ պացիենտները, առողջ փորձարկվողների համեմատ, 2 անգամ ավելի շատ են ենթարկված եղել դեպրեսիա ունենալու վտանգին, իսկ տագնապայնության ռիսկը բարձր է եղել 1,6 անգամ։ Նրանց ծնողների, եղբայրների եւ քույրերի հոգեկան խանգարումների դեպքերը նույնպես ավելին են եղել, քան այն ընտանիքներում, որտեղ դիաբետ ունեցող երեխաներ չեն եղել։