Ամերիկացի բժիշկները COVID-19-ի դեմ մոնոկլոնալ հակամարմինների ավելի քան 150.000 անօգուտ դեղաչափ են նշանակել հիվանդներին, ովքեր հսկայական գումարներ են ծախսել թերապիայի վրա, որն անօգուտ է ճանաչվել, ասվում է JAMA Network Open ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Հունվարին ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղամիջոցների վերահսկման վարչությունը հետ էր կանչել երկու մոնոկլոնալ հակամարմինների օգտագործումը COVID-19-ի բուժման համար այն բանից հետո, երբ պարզվել էր, որ դեղամիջոցները չեն ազդում SARS-CoV-2-ի օմիկրոն տարբերակի վրա։ Չնայած դրան՝ COVID-19-ով հիվանդները մինչեւ 2022 թվականը bamlanivimab/etesevimab-ի եւ casirivimab/imdevimab-ի ավելի քան 158.000 դեղաչափ են ստացել, ինչը միլիոնավոր դոլարներ է արժեցել եւ գրեթե ոչ մի օգուտ չի բերել, վկայում են Բոստոնի Beth Իսրայել Դիկոնեսի բժշկական կենտրոնի գիտնականների հետազոտության արդյունքները։

Բուժման չթույլատրված մեթոդներով  բուժվող COVID-19 դեպքերի բաժինն իր գագաթնակետին էր հասել միայն մարտի վերջին՝ այն բանից հետո, երբ վարչությունն արգելեց օգտագործել դրանք, պարզել են հետազոտողները: 2021 թ. սկզբին ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղամիջոցների վերահսկման վարչությունը երկու մոնոկլոնալ հակամարմինների դեղամիջոցների արտակարգ օգտագործման թույլտվություն էր տվել, որոնք ուղղված էին հոսպիտալացման եւ մահվան բարձր ռիսկի տակ գտնվող վարակված հիվանդների մոտ COVID-19-ի ծանր ընթացքի կանխմանը:

Բայց երբ անցյալ դեկտեմբերին «օմիկրոն» շտամը հայտնվեց ԱՄՆ-ում, այն COVID-19-ի ռեկորդային աճ առաջացրեց եւ արագ պարզվեց, որ այն շրջանցում է գոյություն ունեցող մոնոկլոնալ հակամարմինների բուժումը:

Հետազոտության համար հետազոտողները հետեւում էին մոնոկլոնալ հակամարմինների կիրառմանը հանրային գրառումների միջոցով, որոնք հիվանդանոցները տրամադրում են ԱՄՆ Առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությանը:

Մոնոկլոնալ հակամարմինների օգտագործումն թույլատրության չեղարկումից հետո տարբեր նահանգներում տարբեր են. Ֆլորիդային եւ Նյու Յորքին բաժին է ընկել նշանակված դեղաչափերի համապատասխանաբար 24 եւ 20 տոկոսը:

Տասնմեկ նահանգներ օգտագործել են դեավտորիզացումից հետո մնացած դեղաչափերի կեսից ավելին, մինչդեռ 14 նահանգ օգտագործել է մնացած պաշարների առավելագույնը 10 տոկոսը, պարզել են հետազոտողները։