Վաղ տարիքում ինսուլտի վտանգը կարող է մասամբ կախված լինել մարդու արյան խմբից, ասվում է նոր հետազոտության մեջ:

Երբ խոսքն իշեմիկ ինսուլտի վտանգի՝ արյան մակարդման հետեւանքով առաջացած ինսուլտի մասին է,հետազոտություններն ակնարկում են, որ արյան խումբը որոշակի դեր է խաղում: Արյան O(I) խումբ ունեցող մարդիկ հակված են մի փոքր ավելի ցածր ռիսկի, քան արյան A(II), B(III) կամ AB(IV) խմբերով մարդիկ: Նոր հետազոտության համաձայն՝ որպես ռիսկի գործոն առանձնանում է, մասնավորապես, արյան A խումբը։

Ըստ գիտնականների՝ արյան A խումբ ունեցող մարդկանց մոտ 60 տարեկանից առաջ ինսուլտի վտանգը 16 տոկոսով ավելի բարձր է, քան արյան այլ խմբեր ունեցողները: Ընդ որում արյան O խումբ ունեցող մարդկանց մոտ ռիսկը 12 տոկոսով ցածր է:

Իսկ ինչու՞ է արյան խումբը ազդում ինսուլտի ռիսկի վրա: Իշեմիկ ինսուլտը, որը կազմում է ինսուլտների մեծամասնությունը, տեղի է ունենում, երբ արյան մակարդումն արգելափակում է արյան հոսքը դեպի ուղեղ: Հայտնի է, որ ոչ-Օ արյունը որոշակի սպիտակուցների բարձր մակարդակ ունի, որոնք կոչվում են von Willebrand գործոն (VWF) եւ գործոն VIII, որոնք նպաստում են թրոմբների առաջացմանը։

Գիտնականները նշում են, որ նոր բացահայտումները ցույց են տալիս, որ արյան մակարդումը կարող է ավելի մեծ դեր խաղալ երիտասարդների մոտ ինսուլտի ռիսկի դեպքում, քանի ավելի մեծ տարիքում ինսուլտների։

Հետազոտության որոշ այլ արդյունքներ հաստատում են այս գաղափարը. արյան A խումբը կապված է նաեւ երակային թրոմբոէմբոլիայի բարձր ռիսկի՝ երակներում արյան մակարդուկների ձեւավորման հետ: Եւ կրկին, արյան խումբն ավելի կարեւոր նշանակություն ունի մինչեւ 60 տարեկան մարդկանց, քան տարեցների համար: Նոր տվյալները, որոնք հրապարակվել են Neurology ամսագրում, ստացվել են 48 ամբողջ աշխարհից հետազոտությունների արդյունքում: