COVID-19-ով հոսպիտալացված 20 հիվանդից մոտ մեկի մոտ սրտի ռիթմի խանգարում՝ նախասրտերի ֆիբրիլացիա (արտասրտերի ֆիբրիլացիա) է զարգանում, վկայում են Ամերիկյան սրտի ասոցիացիայի (AHA) ռեգիստրի տվյալները, գրում է UPI-ն:

Ըստ հետազոտության՝ հիվանդանոցում նախասրտերի ֆիբրիլյացիայի նոր դեպքը կապված է սրտային լուրջ իրադարձությունների, ինչպես նաեւ հիվանդանոցում ավելի երկար մնալու եւ ինտենսիվ խնամքի եւ ինտուբացիայի ավելի մեծ անհրաժեշտության հետ: Այդ հիվանդների մոտ 45 տոկոսը մահացել է հիվանդանոցում գտնվելու ընթացքում:

«2001-ին փորձագետները կանխատեսել էին, որ սրտային ֆիբրիլյացիայով ապրող ամերիկացիների թիվը մինչեւ 2050 թ. կկրկնապատկվի: COVID-19 համավարակից հետո ամեն ինչ կարող է ավելի վատանալ»,- նշել է AHA Fibrillation խորհրդատվական խմբի նախագահ եւ Հյուսիսային Կարոլինա նահանգի Դարհեմ քաղաքում Դյուկի համալսարանի բժշկական կենտրոնի ասիստենտ, դոկտոր Ջոնաթան Պիչինին։

Առնվազն 2.7 միլիոն ամերիկացի սրտի ֆիբրիլացիա ունի, որը տատանվող կամ անկանոն սրտի զարկ է: Այն  կարող է թրոմբների ձեւավորման, ինսուլտի, սրտի անբավարարության եւ սրտի հետ կապված այլ բարդությունների հանգեցնել։

Հետազոտության արդյունքները, որում հաշվի են առնվել հիմնական առողջական պայմանները եւ հիվանդանոցում մնալու գործոնները, վկայում են այն մասին, որ COVID-19-ով հիվանդների մոտ կրկին առաջացած ֆիբրիլյացիան անբարենպաստ կլինիկական գործոնների նշան է, հայտնում է Heart Association-ը: