ԵՄ երկրներում առնվազն 17 միլիոն մարդ ունեցել է COVID-19-ի երկարատեւ ախտանիշներ, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր հետազոտության, հաղորդում է medicalxpress-ը։  

«Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում միլիոնավոր մարդիկ տառապում են թուլացնող ախտանիշներից»,-ասել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Հենրի Կլյուգեն:

Նշվում է, որ կանայք երկու անգամ ավելի շատ են ունեցել երկարատեւ ախտանիշնր, քան տղամարդիկ։   

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի առանձին զեկույցը ցույց է տվել, որ առաջին կորոնավիրուսային վարակից հետո մեկ տարվա ընթացքում 65 եւ ավելի տարեկան յուրաքանչյուր չորրորդ մեծահասակն ունենում է առնվազն մեկ հնարավոր երկարաժամկետ COVID-19-ի հետ կապված առողջական խնդիր։