Մարդիկ, որոնք ունեն աուտոիմուն հիվանդություններ, ինչպիսիք են գայլախտը, ռեւմատոիդ արթրիտը կամ պսորիազը, որոնք ունեցել են սրտի կաթված, սրտի հետ կապված լուրջ բարդություններ ունենալու ավելի մեծ ռիսկի առջեւ են կանգնած: Այս մասին հայտնի է դառնում նոր ուսումնասիրությունից, որը հրապարակվել է Ամերիկյան սրտի ասոցիացիայի ամսագրում:
Համաձայն ավելի քան 1,6 միլիոն տարեց ամերիկացիների տվյալների վերլուծության`նման հիվանդություններ ունեցողների պարագայում սրտի կաթվածը հանգեցնում է ավելի լուրջ առողջական հետևեւանքների:
Հետազոտությունը ցույց է տվել, որ աուտոիմուն հիվանդություններ ունեցողները, ովքեր սրտի կաթված են տարել.
- Մոտավորապես երկու տարվա ընթացքում ցանկացած պատճառով մահանալու 15 տոկոսով ավելի բարձր հավանականություն ունեն:
- Սրտի անբավարարության պատճառով հոսպիտալացման հավանականությունը 12 տոկոսով ավելի բարձր է:
- Երկրորդ սրտի կաթված ստանալու հավանականությունը՝ 8 տոկոսով:
- Զարկերակի բացման այլ ընթացակարգի (եթե դա արվում է սրտի կաթվածի ժամանակ) անհրաժեշտությունը ավելի է 6 տոկոսով:
Աուտոիմուն սրտի կաթվածից փրկվածները պետք է ուշադրություն դարձնեն ռիսկի գործոններին, որոնք կարող են վնասել իրենց սրտի առողջությանը, եզրակացրել են հետազոտողները:
Նրանք նաեւ պարզել են, որ աուտոիմուն խանգարում ունեցող մարդիկ, սրտի կաթվածից հետո արյան հոսքը վերականգնելու համար սովորական ընթացակարգեր անցնելու ավելի քիչ հավանականություն ունեն:






