Նոր ապացույցները վկայում են այն մասին, որ ավելի լավ է կրկնակի դեղաչափով արյունը նոսրացնող դեղամիջոցներ չընդունել՝ ասպիրին խմելով սովորաբար նշանակվող հակակոագուլանտ վարֆարինի եւ արյունը նոսրացնող այլ դեղամիջոցների հետ միասին՝ արյունահոսության բարդությունների ռիսկը նվազեցնելու համար:
Միչիգանի համալսարանի հետազոտությունը, որը հրապարակվել է JAMA Network Open ամսագրում, ցույց է տվել, որ երբ ասպիրինի ընդունումը 46.6 տոկոսով կրճատվել է ավելի քան 6700 վարֆարինով հիվանդի շրջանում, նրանց արնահոսության բարդությունների ռիսկը զգալիորեն նվազել է՝ 32.3 տոկոսով:
2020-ին ԱՄՆ-ում վարֆարինի մոտ 11.5 միլիոն դեղատոմս է ընդունվել՝ չնայած արյունը նոսրացնող մի քանի նոր դեղամիջոցների առաջացմանը։
Ավելի վաղ մի խումբ հետազոտողներ պարզել էին, որ սրտանոթային հիվանդությունների ակնհայտ վտանգ չունեցող մարդիկ, ովքեր վարֆարինի հետ միասին ասպիրին էին ընդունում, արնահոսության բարդությունների ավելի բարձր մակարդակ ունեն: Նոր հետազոտության ժամանակ դա հաստատվել էր՝ ասպիրինի ակտիվ ընդունման դադարեցմամբ:
Եվ չնայած նոր հետազոտության առանցքում հենց վարֆարինն էր, գիտնականները նշել են, որ ավելի վաղ արյունը նոսրացնող այլ դեղամիջոցներ են դիտարկել եւ նույն արդյունքներն են ստացել:
Այս հետազոտությունն ընդգծում է, որ ասպիրին պետք է ընդունել միայն բժշկի ցուցումով եւ առանց բժշկի մասնակցության չսկսել առանց դեղատոմսի դեղամիջոցներ օգտագործել՝ որոշելու համար՝ արդյո՞ք սպասվող օգուտը գերազանցում է ռիսկը, նշել են գիտնականները:






