Համակարգչային պարզ նյարդաճանաչողական թրենինգը` դրական բառերի եւ պատկերների օգտագործումը, որոնք նախատեսված են ինքնագնահատականի բարձրացման համար, երկարացնում է կետամինի հակադեպրեսանտ ազդեցությունը բուժման նկատմամբ դիմացկուն դեպրեսիա ունեցող մարդկանց մոտ, հայտնում են Պիտսբուրգի համալսարանի գիտնականները American Journal of Psychiatry-ում:
Պիտսբուրգում իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ կետամինի մեկ դեղաչափից հետո գլխուղեղի պլաստիկության բարձրացման ժամանակաշրջանների ավտոմատ վարքային միջամտությունները կարող են օգնել զսպել դեպրեսիան առնվազն մեկ ամսով:
Հոգեկան առողջության ազգային ինստիտուտի վերլուծության տվյալների համաձայն՝ 2020 թվականին մոտ 21 միլիոն չափահաս ամերիկացի զգացել է դեպրեսիվ վիճակի առնվազն մեկ դրվագ: Այս տեսակի բուժման նկատմամբ դիմացկուն դեպրեսիա ունեցող մարդկանց համար հոգեակտիվ դեղամիջոցները, ինչպիսին է կետամինը, երկարաժամկետ ռեմիսիայի այլընտրանքային հնարավորություն են առաջարկում։
Քանի որ կետամինի հակադեպրեսանտ ազդեցությունները բժշկական գրականության մեջ առաջին անգամ հայտնվել են մոտ երկու տասնամյակ առաջ, կլինիկաները, որոնք ներերակային կետամին են առաջարկում, ընդլայնվել են բժշկական կենտրոններից մինչեւ մասնագիտացված պրակտիկաներ ամբողջ երկրում: Բժշկական պայմաններում եւ պատշաճ մոնիտորինգի դեպքում կետամինը թմրամիջոցներից կախվածություն չի առաջացնում՝ բուժական էֆեկտ ապահովելով բուժման նկատմամբ դիմացկուն դեպրեսիա ունեցող մարդկանց համար:
Սակայն թեւ ախտանիշների թեթեւացումը կարելի է զգալ ինֆուզիոնից երկու ժամ հետո, կետամինի ազդեցությունը սովորաբար անհետանում է հաջորդ շաբաթների ընթացքում՝ ստիպելով հիվանդներին վերադառնալ եւս մեկ ինֆուզիայի հետեւից:
Գիտնականների նոր ռազմավարությունը կետամինի մեկ ներարկում է ներառում՝ համակցված համակարգչային ավտոմատացված ուսուցման հետ, որը դրական բառեր եւ պատկերներ է օգտագործում: Կլինիկական հետազոտությանը մասնակցել է բուժման նկատմամբ կայուն դեպրեսիա ունեցող ավելի քան 150 մեծահասակ: Կետամինի ներարկումից հետո հիվանդների մի խումբ չորս օրվա ընթացքում ութ 20 րոպեանոց թրեյնինգ է անցել, մինչդեռ մյուս խումբը ստացել է համակարգչային առաջադրանքների ոչ բուժական տարբերակը: Երրորդ խումբը ստացել է ֆիզլուծույթի ինֆուզա են ստացել, որին հաջորդել է ակտիվ թրենինգը:
Հաջորդ ամսվա ընթացքում կետամին գումարած թրենինգ խմբի մարդիկ հայտնել են, որ ավելի երկար ժամանակ ավելի քիչ դեպրեսիվ ախտանիշներ են ունեցել, քան նրանք, ովքեր թրենինգ չեն անցել կամ կետամին չեն ստացել, ինչը ենթադրում է, որ նյարդաճանաչողական թրենինգը երկարացրել է կետամինի հակադեպրեսանտ ազդեցությունը:






