CIBERESP-ի եւ CIBER-ISCIII-ի գիտնականներն ուսումնասիրել են սոցիալ-տնտեսական գործոնների ազեցությունը երկարակեցության վրա։ Հետազոտողների հոդվածը հրապարակվել է Scientific Reports-ում։
2011-2013թթ. Իսպանիայի բնակչության գրագրությունների ավելի քան 35 հազար էջի ուսումնասիրման հիման վրա մասնագետները ստեղծել են հատուկ ժամանակացույցներ, որոնք արտահայտել են կյանքի ենթադրյալ միջին տեւողությունը սոցիալ-տնտեսական գործոնների ազդեցության հիման վրա, ինչպիսին են նյութական ապահովությունը եւ ապրելու շրջանը։
Գիտնականների եզրակացությունների համաձայն՝ Իսպանիայի ամենաաղքատ շրջանների տղամարդիկ եւ կանայք ապրել են 3,2 եւ 3,8 տարի ավելի քիչ, քան նրանց ավելի ապահովված հայրենակիցները հարուստ շրջաններից։ Պարզվել է նաեւ, որ կանայք միջինը 5,6 տարով ավելի երկար են ապրում տղամարդկանցից (82,9 տարի կանանց, 77,3 տարի՝ տղամարդկանց համար)։
Ժամանակացույցների համար օգտագործվել է Իսպանիայի համաճարակաբանության ընկերության մշակած ինդեքսը։ Այն ներառում է տեղեկություն՝ ստացված հիմնական ցուցանիշներից, մասնավորապես՝ ֆիզիկական աշխատանք կատարողների տոկոսը (ինչպես զբաղվածների, այնպես էլ գործազուրկների), ժամանակավոր աշխատողները, միջնակարգ կրթություն եւ ինտերնետի հասանելիություն չունեցողների տոկոսը։






