Ընդամենը հինգ կիլոգրամ քաշի ավելացումը կանանց մոտ ծնկի պրոթեզավորման հավանականությունը մեծացնում է 35 տոկոսով, իսկ տղամարդկանց մոտ՝ 25 տոկոսով։Այս մասին Մելբուռնում Գիրության դեմ պայքարի միջազգային կոնգրեսում հայտնել են Մոնաշի համալսարանի գիտնականները։

Հեղինակները վերլուծել են 20 նախորդ հետազոտություններ, որոնք ուսումնասիրել են քաշի ավելացման եւ օստեոարթրիտի միջեւ կապը: Ծնկների ցավն ու կոշտությունը նույնպես ավելացել են քաշի ավելացման հետ, մինչդեռ մարդկանց կյանքի ընդհանուր որակը եւ հոդերի ֆունկցիոնալությունը նվազել են։

Գիտնականները կարծում են, որ միջին տարիքում քաշի պահպանումը կարող է նվազեցնել օստեոարթրիտի վտանգը  եւ էնդոպրոթեզավորման անհրաժեշտությունը։