Ալկոհոլիզմը կապել են ինքնասպանության եւ անդամախեղման բարձր ռիսկի հետ։ Կալիֆոռնիական համալսարանի գիտնականների աշխատանքի արդյունքները հրապարակվել են BJPsych Open ամսագրում։

Գիտնականները դիտարկել են մոտ 15 հազար մարդու, որոնց ալկոհոլի եւ դրա օգտագործման մոդելների մասին հարցման են ենթարկել հոգեբույժները։ Այնուհետեւ տվյալները համեմատել են վերջին մեկ տարում ինքնասպանության, ինքնասպանության մասին մտքերի եւ անդամախեղման փորձերի դեպքերի ինքնագնահատականի հետ։

Հեղինակները նկատել են, որ հարազատ մարդկանց կողմից անհանգստություն արտահայտելը ալկոհոլի չարաշահման վերաբերյալ՝ ինքնասպանության եւ անդամախեղման ռիսկի հիմնական բնութագրիչն է եղել։ Օրինակ, նրանք, որոնց ընկերները, հարազատները կամ գործընկերները տագնապել են նրանց կողմից ալկոհոլի չարաշահման առիթով, երեք անգամ ավելի հաճախ են փորձել ինքնասպան լինել, 2,5 անգամ ավելի հաճախ են ինքնասպանության դրդող մտքեր ունեցել եւ 1,5 անգամ ավելի շատ են վնասել իրենք իրենց։