Քաղցկեղն առաջ է բերում գենային մուտացիաներ, որոնք ժամանակի ընթացքում կուտակվում են բջիջներում։ Բայց երկար ապրող կենդանիները՝ կետերը կամ փղերը, գրեթե երբեք դրանով չեն հիվանդանում։ Գիտնականներն այս երեւույթն անվանում են Պետո պարադոքս։
Մարդիկ եւ շատ կենդանիներ ունեն p53 գեն, որն օգնում է վերականգնել բազմանալու ժամանակ վնասված ԴՆԹ-ն։ Փղերն ունեն այդ գենի 20 պատճեն։ Ընդ որում՝ յուրաքանչյուրն ունի երկու ալել (տարբերակ)։ Այսինքն, ընդհանուր առմամբ 40՝ մարդու համեմատ, որը միայն մեկ տարբերակ ունի։
Ֆրանսիացի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այս առանձնահատկությունն ապահովում է փղերի հաջող պայքարը օնկոլոգիական հիվանդությունների դեմ։
Ֆրանսիայի առողջապահության եւ բժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտի մոլեկուլյար օնկոլոգ Ռոբին Ֆարեուսի կարծիքով՝ այս բացահայտումը նոր շատ հնարավորություններ կտա մարդկանց վնասված գենոմը վերականգնելու համար։
Կաթնասունների մոտ р53-ը վճռական դեր է խաղում ուռուցքում բջիջների մուտացիան կանխելու հարցում։ Այն կամ վերականգնում է դրանք, կամ վերացնում։ Ֆրանսիայում օնկոլոգիական հիվանդությունների դեպքերի ավելի քան կեսում պացիենտների այդ գենը կորել է պատահական մուտացիաների հետեւանքով։
Ավստրալիայի Փիտեր Մակքալումի օնկոլոգիական կենտրոնի բջջային կենսաբան Սյու Հաուպտը, որը չի մասնակցել աշխատանքին, դրա արդյունքները հրապուրիչ է անվանել։
Fox Chase օնկոլոգիական կենտրոնի վիրուսաբան Վիրջինիա Փիրսոնի կարծիքով՝ փղերի գենային առանձնահատկությունը կարող է զարմանալի ռեսուրս լինել ԴՆԹ-ի վնասվելուն ներքին բջջային արձագանքը հասկանալու համար։ Մեխանիզմը, որը կետերին թույլ է տալիս խուսափել քաղցկեղից, մինչեւ այժմ ուսումնասիրված չէ։






