Ամերիկյան գիտնականներն առաջարկել են համավարակների մոդելավորման նոր արագացված մեթոդ։ Հարավային Ֆլորիդայի համալսարանի գիտնականների աշխատանքի արդյունքները հրապարակվել են PLOS Computational Biology ամսագրում։
Սովորաբար լայնածավալ համավարակի տարածման մոդելավորումը կարող է շաբաթներ, անգամ ամիսներ տեւել։ Հետազոտության հեղինակները հավաստիացրել են, որ կարող են արագացնել այդ գործընթացն 90 եւ ավելի տոկոսով։
«Համավարակների մոդելավորումը պահանջում է զգալի հաշվողական ռեսուրսներ եւ ժամանակ կատարման համար։ Արդյունքները կարող են հնանալ այդ ընթացքում, երբ դուք դրանք հրապարակելու պատրաստ լինեք։ Մեր հետազոտությունը կարող է թույլ տալ մեզ օգտագործել ավելի բարձ մոդելներ եւ տվյալների ավելի մեծ հավաքածուներ՝ պահպանելով խելամիտ ժամանակային շրջանակները համավարակները մոդելավորելիս»,- բացատրել են գիտնականները։
Մասնագետներն օգտագործել են ԱՄՆ Մարդահամարի գրասենյակի տվյալները մոբիլության ցանցի ստեղծման համար, որը կնկարագրեր, թե ինչպես են մարդիկ ամբողջ երկրում գնում աշխատանքի։ Հետո գիտնականները կիրառել են տվյալների հետ աշխատանքի մի քանի տարբեր մեթոդներ, որպեսզի պարզեն, թե կկարողանան արդյոք փոքրացնել ցանցի խտությունը՝ պահպանելով դրանով հիվանդության տարածման ընդհանուր դինամիկան։
Պարզվել է, որ առավել հաջող է կապերի գերակայությունը մոբիլության ցանցի հանգույցների միջեւ, որոնք հիվանդության փոխանցման առավել հավանական ուղիներն էին՝ անտեսելով այլ կապերը։ Այսպիսի մոտեցման օգնությամբ հետազոտողները ստեղծել են նախնական չափից 7 տոկոսով ավելի փոքր ցանց՝ համաճարակի ընդհանուր դինամիկայի պահպանմամբ։
Առայժմ աշխատանքը նախնական փուլում է, ապագայում հեղինակները նախատեսում են բարելավել մեթոդը։






