Ստեղծվել է longHR2_42 նյութ, որը կարող է ճնշել SARS-CoV-2-ի բոլոր տարբերակները, հայտնում են Միջազգային կենսաֆիզիկական ընկերության կենսաբանները։ Գիտնականներն օգտագործել են կորոնավիրուսի թաղանթի S- սպիտակուցի մի մասը։ Հետազոտության արդյունքները գիտնականները հրապարակել են PNAS ամսագրում։

«Կորոնավիրուսի կենսունակ մասնիկների S- սպիտակուցի մոլեկուլները բաղկացած են երկու մասից՝ կարճ եւ երկար, որոնք կազմում են վիրուսի բջիջներ մուտք գործելու համար անհրաժեշտ համակարգ։ Մենք սինթեզել ենք կարճ մոլեկուլի անալոգը, որը ներթափանցում է S-սպիտակուցի ներսը եւ խանգարում վիրուսին վարակել բջիջները»,- ասել է Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Ակսել Բրունգերը:

S-սպիտակուցն իրենից ներկայացնում է վիրուսի թաղանթի մակերեւույթին փշանման ելուստ, որի շնորհիվ SARS-CoV-2-ը ներթափանցում է մարդու եւ այլ կաթնասունների բջիջների մեջ։ Ահա թե ինչու պատվաստանյութերի մեծ մասը ուղղված է հենց վիրուսի S սպիտակուցին:

Նոր դեղամիջոցը կազդի HR1HR2 հեպտադային դրդմանը, սպիտակուցի այդ մասը շատ կարեւոր դեր է խաղում մարդու բջիջներ վիրուսի ներթափանցման գործում: Դեղը ստիպում է HR1HR2-ին միանալ HR2 պեպտիդի գիտնականների կողմից ձեւափոխված տարբերակին, որը ճնշում է պաթոգենների բազմացմանն օրգանիզմում:

Բացի այդ, HR1HR2-ը համարյա չի փոխվում SARS-CoV-2-ի էվոլյուցիային զուգընթաց, ինչի շնորհիվ դրա վրա ազդող դեղամիջոցները գործում են հարուցիչի բոլոր շտամների, այդ թվում՝ օմիկրոնի վրա:

Այժմ գիտնականները փորձեր են անցկացնում SARS-CoV-2-ով վարակված մկների վրա։ Հետագայում նախատեսվում է դեղամիջոցն օգտագործել ինհալացիոն մեթոդով։ Սա թույլ կտա կանխել շնչառական սուր ախտանիշները: