Ուզու՞մ եք լավ քնել տոների ընթացքում: Ապա ձեր երկրորդ կեսի համար նախատսված ամանորյա նվերի հետ միասին  զուգագուլպայի մեջ դրեք այս զարդը:

Գիտնականները պնդում են , որ հատուկ ճկույթի համար հարմարեցված մատանին կարող է նվազեցնել խռռոցը: Այն օգնեց թեստավորման ենթարկվածների 85%-ին, նրանք սկսեցին ավելի քիչ եւ հազվադեպ խռռացնել, ինչը նշանակում է, որ իրենց զուգընկերը նույնպես կկարողանա լավ քնել:

«Բարի գիշեր» կոչվող մատանին հորինել է  սաքսաֆոնահար  Մայքլ Կարթեր-Սմիթը, ով 1960 թվականին ելույթ է ունեցել Amen Corner խմբի հետ:

Այն հիմնված է հին չինական բժշկության կետային մերսման վրա, որի համաձայն մարդու մարմինը պատված է  տարբեր շրջանների եւ օրգանների հետ կապված  ճնշման կետերով, որոնք կոչվում են մերիդիաններ:

Հետազոտությանը մասնակցում էին 20 խռռացնող մարդ, որոնց թեստավորեցին քնի ընթացքում: Նրանց նաեւ հարցուփորձ էին անում քնի որակի մասին:

Պրոցեսը կրկնեցին երկու անգամ ՝ մի դեպքում մատանին դնում էին նրանց ճկույթին, իսկ մյուս դեպքում՝ ցուցամատին:

Մատանու կրումը ցուցամատին, որի վրա բացակայում են կենսական կարեւոր ճնշման կետերը, ոչ մի ազդեցություն չթողեց:

Տղամարդկանց 17%-ը ավելի լավ էին քնում, երբ մատանին իրենց ճկույթին էր, ցույց տվեց անկախ հետազոտությունը:

Հետազոտության համար վճարել է «Բարի գիշեր» ընկերությունը, բայց բուն հետազոտությունը իրականցվել է Aspen Clinical research անկախ ընկերության կողմից, հաղորդում է Daily Mail-ը:

Մատանու հորինողը ՝ պարոն Կարթեր-Սմիթն ասաց, որ շատ ուժեղ խռռացնող մարդիկ կարող են մատանին կրել երկու ճկույթներին:

Քնի ապնոէ համախտանիշով տառապող մարդիկ, առաջին հերթին, պետք է բժշկի հետ խորհրդակցեն: