Լեհաստանում մարդկանց մոտ ամենատարածված և առողջապահական համակարգի համար ամենածախսատար կախվածությունը նիկոտինիզմն է։ Պացիենտների շահերին նվիրված 17-րդ գիտաժողովի ժամանակ փորձագետները խոսել են այն մասին, թե ինչպես աջակցել նիկոտինային կախվածություն ունեցող մարդկանց և նվազեցնել առողջապահական համակարգի ֆինանսական բեռը։
Ինչպես ընդգծվում է համաժողովի ժամանակ, նիկոտինային կախվածություն ունեցող մարդկանց վնասի նվազեցման ռազմավարությունը, ներառյալ սիգարետի փոխարինումը աշխարհում ճանաչված պակաս վանասկար այլընտրանքներով, ճիշտ ճանապարհ է, որն արդեն անցել են շատ երկրներ։
Ծխելը լեհերի շրջանում ամենատարածված կախվածությունն է
Ինչպես ընդգծում են համաժողովի մասնակիցները, կախվածությունների թվում ամենամեծ խնդիրներն են սիգարետ ծխելը, ալկոհոլ օգտագործելը և հոգեակտիվ նյութերի օգտագործումը։ Նիկոտինային կախվածության դեպքում, որը երկրում առաջատար կախվածություն առաջացնող նյութն է, առողջապահական համակարգը ամենաքիչ լուծման միջոցներն է առաջարկում հիվանդներին։
Այն ծխողները, ովքեր ցանկանում են թողնել սովորությունը, չեն կարող հույս դնել առողջապահական համակարգի աջակցության վրա, քանի որ շատ երկրներում պրոֆիլակտիկան իրականացվում է ընդհամենը «մի ծխեք» խորհրդով: Չկան բավարար քանակով ծխելը թողնելուն աջակցող ֆինանսավորվող թերապիաներ, ծխողների շրջանում կա ծխելու վնասների մասին տեղեկատվության պակաս։
Շատ երկրների փորձը ցույց է տալիս, որ նման իրավիճակներում կամրջող լուծումների վրա հիմնված վնասի նվազեցման ռազմավարությունը (այսպես կոչված՝ փոխարինման ընթացակարգը) կարող է թեթևացում լինել առողջապահական համակարգի համար: Նման ծրագրերում ներդրումները մի քանի տարվա ընթացքում արդյունք են տալիս բուժման համար պետական ծախսերի կրճատմամբ։
Որպես կամրջող լուծում են հանդիսանում այլընտրանքները, որոնք նիկոտին են հասցնում օրգանիզմ, բայց շատ ավելի քիչ թունավոր եղանակով, քան սովորական սիգարետ ծխելն է: Նիկոտինը ներծծվում է ծխողի օրգանիզմում՝ առանց ծխախոտի այրման գործընթացի արգասիքների, ինչը թույլ է տալիս նվազեցնել կախվածություն ունեցող մարդկանց օրգանիզմին հասցված վնասը։ Օրգանիզմի կողմից կլանված վնասակար միացությունների կոնցենտրացիայի նվազեցումը ենթադրաբար նվազեցնում է հիվանդացության մակարդակը բարելավում է նրանց կյանքի որակը։
Վնասի Նվազեցման ռազմավարությունն արդեն իսկ լայնորեն օգտագործվում է այլ կախվածությունների դեմ պայքարում.
«Մենք ունենք թմրամիջոցներից կախվածություն ունեցող մարդկանց բուժման երկարամյա փորձ։ Մենք գիտենք, որ շատերը չեն կարող ամբողջությամբ հրաժարվել այս վնասակար սովորությունից, և անկախ թերապևտիկ ծրագրի ինտենսիվությունից այս հիվանդները վերադառնում են հոգեակտիվ նյութերի»,- ասում է Վարշավայի բժշկական համալսարանի հոգեբուժական բաժանմունքի և կլինիկայի ղեկավար պրոֆ․ Մարցին Վոյնարը:
Նա հավելում է, որ ալկոհոլը կամ նիկոտինը չարաշահողներին պետք է ևս նման կերպ մոտենալ։
«Նիկոտինային կախվածությունից դուրս գալը չափազանց բարդ խնդիր է, և ծխողների միայն փոքր տոկոսն է կարողանում հաջողությամբ դա անել ինքնուրույն: Ոչ բոլոր նիկոտինային արտադրատեսակներն են նույն վտանգը ներկայացնում մարդու առողջության համար այդ իսկ պատճառով սիգարետի փոխարինումը այլընտրանքներով խնդրի լուծման ողջամիտ տարբերակ է»,- ասում է պրոֆ. Վոյնարը։
Վնասի նվազեցման ռազմավարությունը օգնում է հիվանդներին այնպիսի իրավիճակներում, երբ առկա բուժման տարբերակներն այլևս արդյունավետ չեն: Ռազմավարությունը իրենից ներկայացնում է հիվանդության հետևանքով առաջացող ռիսկերի նվազեցումից, և ԱՀԿ ICD-11 դասակարգման համաձայն նիկոտինիզմը հիվանդություն է:
Աղբյուրը՝ pulsmedycyny-pl.






