Կլեմաստին հակահիստամինային դեղամիջոցը բարելավում է ցրված սկլերոզով տառապող մարդկանց կենտրոնական նյարդային համակարգի վիճակը, ապացուցել են Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները։ Այս մասին տեղեկացվել է Proceedings of the National Academy of Sciences (PNAS) ամսագրում հրապարակված հոդվածում։
Հետազոտողներն իրականացրել են 50 մարդու մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, որոնք մասնակցել են կլեմաստինի կլինիկական հետազոտություններին։ Կամավորները բաժանվել են երկու խմբի. առաջին խումբն ստացել է կլեմաստին հետազոտության առաջին երեք ամսվա ընթացքում, իսկ երկրորդը ստացել է հակաալերգիկ դեղամիջոց միայն երրորդից հինգերորդ ամսում։
Պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր ստացել են դեղամիջոցը, բարելավվել է միելին պարունակող հեղուկի քանակության հարաբերակցությունը ջրի ընդհանուր քանակի հետ գլխուղեղի կոշտուկային մարմնի սպիտակ նյութում։ Այդ բիոմարքերը, որը կոչվում է միելինի ջրային ֆրակցիա, կախված է հենց միելինի քանակից, նյութ, որը ծածկում է նյարդային հյուսվածքները եւ բարելավում էլեկտրական ազդանշանների փոխանցումը նեյրոնների մարմինների երկայնքով։
Ցրված սկլերոզի դեպքում տեղի է ունենում միելինի քայքայում, ինչը հանգեցնում է թուլության եւ մկանների ակամա շարժումների։ Հիվանդությունն ունի աուտոիմուն բնույթ, այսինքն՝ առաջ է գալիս օրգանիզմի բջիջներին իմունային համակարգի անցանկալի արձագանքի դեպքում։ Հիվանդության խորացումն արտահայտվում է իմացական գործառույթների վատացմամբ եւ անգամ տեսողության կորստով։
Հեղինակների խոսքով՝ արդյունքները տալիս են միելինի վերականգնման առաջին ապացույցները կլեմաստինով բուժման դեպքում։ Դեղամիջոցը խթանել է միելին ձեւավորող ցողունային բջիջների դիֆերենցումը։ Միելինի վերականգնումը տեղի է ունեցել անգամ խոցման օջախներից դուրս։ Դա դեղը դարձնում է ավելի արդյունավետ, քան գոյություն ունեցող այն դեղամիջոցները, որոնք ճնշում են իմունային համակարգի ակտիվությունը, սակայն հավանության արժանացած չափաբաժինները կարող են սահմանափակել կլեմաստինի օգուտը։ Գիտնականները նշել են, որ ապագայում կստեղծվեն ավելի հարմար դեղամիջոցներ։






