The Lancet-ում վերջերս հրապարակված վերջին ուսումնասիրությունում հետազոտողների խումբը տվյալների բազայում լայնածավալ որոնում է իրականացրել՝ հայտնաբերելու համար հետկորոնավիրուսային համախտանիշով (ՀԿՀ) կամ կորոնավիրուսային հիվանդության երկարատեւ ընթացքով անձանց մոտ թափառող նյարդի պատճառով օրգաններում եւ մարմնի մասերում առաջացած կառուցվածքային եւ ֆունկցիոնալ փոփոխությունների հետեւողական տվյալներ պարունակող ուսումնասիրությունները:

Հետազոտության նպատակն էր պարզել, թե արդյոք թափառող նյարդի դիսֆունկցիան կենտրոնական պաթոգենետիկ դեր ունի ՀԿՀ-ի պաթոֆիզիոլոգիայում:

Հետկորոնավիրուսային համախտանիշ ունեցող հետազոտության 341 մասնակիցների մեծ մասը եղել են կանայք, որոնք մինչ COVID-19-ը ալերգիա են ունեցել: Բացի այդ, մասնակիցների 67 տոկոսը թափառող նյարդի հետ կապված մեկ կամ մի քանի ախտանիշ է ունեցել, ընդ որում ՀԿՀ ունեցող անձինք ավելի շատ ախտանշաններ են ունեցել, քան COVID-19-ից հետո ապաքինված եւ SARS-CoV-2-ով չվարակված անձինք:

Հետազոտության արդյունքներով՝ ՀԿՀ-ով հիվանդների ավելի քան 60 տոկոսի մոտ նկատվել է դիֆրագմայի հաստության եւ շարժունակության զգալի նվազում, ինչը վկայում է շնչառական մկանների թուլության մասին, որը կարող է հեւոցի պատճառ լինել: