Յեյլի համալսարանի գիտնականները պարզել են, որ իմունային համակարգը կարող է ազդել ալերգիա ունեցող կենդանիների վարքի վրա՝ ստիպելով նրանց խուսափել վտանգավոր մթերքներից: Հետազոտությունը հրապարակվել է Nature ամսագրում։
Ծովամթերքի հոտը կարող է ուժեղ սրտխառնոց առաջացնել ծովամթերքի ալերգիա ունեցող մարդկանց մոտ, ուստի նրանք , ավելի հավանական է, որ խուսափեն դրանից:
Նույն խուսափողական վարքագիծը ցույց են տալիս այն մարդիկ, որոնց մոտ որոշակի սնունդ ուտելուց հետո սննդային թունավորում են զարգացնում: Նախկինում անհասկանալի էր, թե արդյոք իմունային համակարգը որեւէ դեր ունի այս վարքագիծը դրդելու գործում: Հետազոտողները ուսումնասիրել են մկների վարքագիծն ու իմունիտետը, որոնց մոտ նախապես արհեստականորեն ալերգիա են առաջացրել հավի ձվերում պարունակվող սպիտակուցի նկատմամբ:
Ինչպես եւ սպասվում էր, այս մկները հակված էին խուսափել ձվի սպիտակուցով խառնված ջրից, մինչդեռ հսկող խմբում գտնվող մկները նախընտրում էին ջուրը ավելացված սպիտակուցներով:
Գիտնականները պարզել են, որ նման նախապատվությունները կենդանիների մոտ պահպանվել են ամիսներ շարունակ։
Կենսաբանները նաեւ պարզել են, որ ձվից ալերգիա ունեցող մկները կորցրել են ջրի մեջ սպիտակուցի նկատմամբ զզվանքը IgE հակամարմինների արգելափակման դեպքում։






