Բժիշկները պարզել են, որ աշխարհում սակավարյունություն (անեմիա) ունեցող մարդկանց թիվն ավելացել է 420 միլիոնով 1990թ. համեմատ, ինչի հետեւանքով նրանց ընդհանուր թիվը ավելացել է՝ հասնելով 1,92 մլրդ-ի, բայց եւ այն նվազել է տոկոսային հարաբերությամբ՝ 28,2 տոկոսից 24,3 տոկոսի։ Սակավարյունության դեպքերի կեսից ավելին (66 տոկոս) կապված է եղել սննդի մեջ երկաթի անբավարարության հետ, տեղեկացրել է Սիեթլի Մետրիկայի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (IHME) մամուլի ծառայությունը։
«Սակավարյունություն ունեցող մարդկանց թիվը 2021թ. ավելացել է՝ հասնելով 1,92 մլրդ-ի, ինչը 420 մլն-ով ավելի է, քան երեք տասնամյակ առաջ։ Ընդ որում՝ իրավիճակն աշխարհում բարելավվել է ի հաշիվ հիվանդություն կրողների բաժնի նվազման (28,2-ից 24,3 տոկոս) եւ հիվանդության ծանրության նվազման։ Այդ նվազումը հատկապես բնութագրական էր մեծահասակ տղամարդկանց համար, եւ այն շատ ավելի քիչ էր վերաբերել վերարտադրողական տարիքի կանանց եւ մինչեւ հինգ տարեկան երեխաներին»,- նշվել է հաղորդագրությունում։
Այսպիսի եզրահանգման են եկել ռուս եւ արտասահմանյան գիտնականները IHME-ի գիտաշխատող Ուիլյամ Գարդների գլխավորությամբ, այն տվյալների ուսումնասիրման ժամանակ, որոնք հավաքվել են Global Burden of Disease նախագծի շրջանակում։ Այն իրականացնում են ԱՀԿ-ն, IHME ամերիկյան ինստիտուտը եւ Բիլ եւ Մելինդա Գեյթսերի հիմնադրամը 1990-ից։ Նախագծին մասնակցում են մասնագետներ կազմակերպության գրեթե բոլոր մասնակից երկրներից, դրանց բժշկական ծառայությունները եւ առաջատար գիտական կենտրոնները։
ԱՀԿ փորձագետները եւ նրանց գործընկերներն ազգային գիտական եւ բժշկական առաջատար հաստատություններից օգտագործել են հավաքված տվյալները՝ գնահատելու համար, թե որքան շատ մարդիկ են Երկիր մոլորակի վրա տառապում անեմիայով։ Այդ տեղեկությունները գիտնականներն օգտագործել են՝ գնահատելու համար այն, թե ինչպես է փոխվել սակավարյունության տարածման հետ կապված իրավիճակը վերջին երեք տասնամյակում, ինչպես նաեւ վերլուծելու համար այն գործոնները, որոնք նպաստում են սակավարյունության զարգացմանը։
Սակավարյունության դեմ պայքարի հաջողությունները
Գարդները եւ նրա գործընկերները հայտնաբերել են, որ սակավարյունություն ունեցողներն աշխարհում ավելացել են՝ 1,92 մլրդ մարդ, ինչը 420 մլն-ով ավելի է, քան 1990թ.։ Մյուս կողմից՝ այդ հիվանդությունն ունեցող մարդկանց ընդհանուր բաժինը նվազել է՝ 28,2-ից հասնելով 24,3 տոկոսի, ինչը գիտնականները կապում են այն ջանքերի հետ, որոնք ձեռնարկվում են ՄԱԿ պրոֆիլային մարմինների եւ միջազգային կազմակերպությունների կողմից սակավարյունության դեմ պայքարելու համար ամենաթույլ զարգացած երկրներում։
Սակավարյունությունը նախկինի պես, սակայն, մնում է երրորդ աշխարհի երկրների հիվանդությունը։ Մասնավորապես, սակավարյունությամբ տառապում է Սահարայից հարավ արեւմտյան Աֆրիկայի բնակիչների 47 տոկոսը, Հարավային Ասիայի եւ կենտրոնական Աֆրիկայի մարդկանց մեկ երրորդը, այն դեպքում, երբ Եվրոպայի երկրներում, ինչպես նաեւ ԱՄՆ-ում եւ Ավստրալիայում դրա տարածվածությունը չի գերազանցում 5,7-6,8 տոկոսը։ Ռուսաստանում այդ ցուցանիշը 1990թ. 18 տոկոսից նվազել է 15 տոկոսի 2021թ., ընդ որում՝ սակավարյունության ծանր ձեւերով տառապում է ՌԴ բնակչության մոտ 0,3 տոկոսը։
Սակավարյունության զարգացման հաճախակիության մեծ տարբերություններ են գրանցվել սեռատարիքային տարբեր խմբերում։ Մասնավորապես, մեծահասակ տղամարդիկ գրեթե երկու անգամ ավելի հազվադեպ են տառապում սակավարյունությամբ, քան կանայք (17,5 եւ 31,2 տոկոս), ինչը բնորոշ է վերարտադրողական տարիքի մարդկանց, որոնց շրջանում այդ տարբերությունն ավելանում է երեք անգամ։ Շատ հաճախ սակավարյունություն ունենում են մինչեւ հինգ տարեկան երեխաները եւ 80 եւ բարձր տարիքի տարեցները (40-60 տոկոս)։
Սակավարյունության առաջացման պատճառը 66 տոկոս դեպքերում սննդի մեջ երկաթի անբավարարությունն է, սակայն դրա անբավարարությունն ավելի հաճախ առաջ է բերում հիվանդության թեթեւ ձեւեր։ Ընդ որում՝ մալյարիան եւ այլ վարակները, այդ թվում ՄԻԱՎ-ը, ինչպես նաեւ արյունաստեղծման խախտումները կապված են եղել ծանր, բայց սակավարյունության ոչ շատ դեպքերի հետ։ Սա հասկանալը, կարծում են գիտնականները, թույլ կտա ՄԱԿ-ին եւ միջազգային այլ կազմակերպությունների հարմարեցնել գոյություն ունեցող միջոցները սակավարյունության դեմ պայքարի ավելի արդյունավետ միջոցներին աշխարհի բոլոր շրջաններում։






