Չինաստանի Հանչժոու քաղաքի մանկավարժական համալսարանի գիտնականները պարզել են, որ սնվելու ռեժիմն ազդում է դեպրեսիայի եւ տագնապի ախտանիշների վրա։ Հետազոտության արդյունքները ներկայացվել են BMC Medicine ամսագրի կողմից հրապարակված հոդվածում:

Այսպիսով, հրուշակեղենի, կարագի, շաքարի եւ կաթնամթերքի վրա հիմնված աղանդերի ավելացված օգտագործումը, ինչպես նաեւ մրգերի եւ բանջարեղենի սպառման ցածր մակարդակը կապված են հոգեկան հիվանդության ախտանիշների ավելացման հետ:

«Մեր արդյունքներն ընդգծում են ընդհանուր սննդակարգի եւ դեպրեսիայի եւ տագնապի ախտանիշների միջեւ փոխկապակցվածությունը։ Վերլուծությունը հուսալի արդյունքներ է տվել այն մասին, որ շաքարի եւ հագեցած ճարպաթթուների ավելացված ընդունումը կապված է դեպրեսիվ եւ տագնապային խանգարումների ախտանիշների առաջացման ռիսկի հետ»,-եզրակացրել են հեղինակները: