Կոֆեինի պարունակությամբ ցածր կալորիականություն ունեցող ըմպելիքները (թեյ, սուրճ առանց կաթի) օգնում են նվազեցնել օրգանիզմում ճարպի մակարդակը, պարզել է Կարոլինսկայի ինստիտուտի (Շվեդիա) մասնագետների ղեկավարությամբ խումբը: Հետազոտության արդյունքները ներկայացվել են BMJ Medicine ամսագրում։
Մասնագետների խոսքով՝ արյան մեջ կոֆեինի մակարդակն ազդում է ճարպային կուտակումների քանակի վրա։ Հետազոտության մեջ օգտագործվել են գրեթե 10 հազար մարդու գենետիկական տվյալներ։ Հեղինակները ուսումնասիրել են գեները, որոնք կապված են կոֆեինի քայքայման արագության հետ։
«CYP1A2 եւ AHR գեների մուտացիա ունեցող որոշ մարդկանց մոտ կոֆեինի քայքայումն ավելի դանդաղ է տեղի ունենում, ինչը թույլ է տալիս նրան ավելի երկար մնալ արյան մեջ։ Արյան պլազմայում կոֆեինի ավելի բարձր կոնցենտրացիաները կապված են մարմնի զանգվածի ավելի ցածր ինդեքսի եւ մարմնի ճարպի ընդհանուր զանգվածի, ինչպես նաեւ II տիպի շաքարախտի զարգացման ռիսկի հետ»,-նշել են գիտնականները։
Նրանք հավելել են, որ կարճաժամկետ փորձարկումները ցույց են տվել, որ կոֆեինի օգտագործումը հանգեցնում է քաշի կորստի։






