Վեյփինգը կապված է երիտասարդների մոտ բրոնխիտի ախտանիշների եւ շնչահեղձության հետ, գրում է Thorax ամսագիրը։

Ամերիկացի գիտնականները հաստատել են, որ երիտասարդների մոտ վեյփինգը կապված է բրոնխիտի եւ շնչահեղձության ախտանիշների առաջացման հետ։

Վերջին գնահատականները ցույց են տալիս, որ ավագ դպրոցի աշակերտների 14%-ը էլեկտրոնային ծխախոտ է ծխել 2022 թվականին:

Շուրջ 2097 աշակերտներ (միջին տարիքը՝ 17 տարեկան) 2014 թվականին լրացրել են ծխախոտի օգտագործման եւ շնչահեղձության ախտանիշների վերաբերյալ հարցաթերթիկ:

Մասնակիցներին հարցրել են վերջին 30 օրվա ընթացքում Էլեկտրոնային եւ սովորական ծխախոտի, ինչպես նաեւ կանեփի օգտագործման մասին:

Վերջնական վերլուծության մեջ ներառվել է 2094 երիտասարդ, որոնց գրեթե կեսը աղջիկներ են եղել։ Վերջին 30 օրվա ընթացքում Էլեկտրոնային ծխախոտի օգտագործման տարածվածությունը ուսումնասիրության սկզբում կազմել է 12%-ից մի փոքր պակաս, բայց վերջում աճել է մինչեւ ավելի քան 15,5%: